ՇՈՒՌ ՏՎԱԾ ԳԱՅԼԸ

գայ

Չգիտեմ ինչու, բայց հաճախ պատահել է, որ ամենակատաղի և ամենավտանգավոր գազանների ես հանդիպել եմ այն ժամանակ, երբ անզեն ու անօգնական եմ եղել:

Մի անգամ գնում էի անտառով: Հանկարծ դեմս դուրս եկավ մի հսկա գայլ: Բերանը բաց արած ուղիղ ինձ վրա էր գալիս: Իսկ ինձ մոտ ոչ հրացան կար, ոչ դանակ, ոչ դաշույն: Ի՞նչ անել:

Փախչե՞լ: Բայց գայլն արդեն հարձակվել է ինձ վրա, գետին է գցել և այս րոպեիս կոկորդս կկրծի: Ուրիշը, որ իմ տեղը լիներ, իրեն կկորցներ, իսկ դուք ճանաչում եք բարոն Մյունխհաուզենին:

Ես վճռական եմ, հնարագետ, համարձակ:
Մի րոպե չկորցնելով բռունցքս ներս կոխեցի գայլի բերանը, որ ձեռքս չկծի և սկսեցի բռունցքս ավելի ու ավելի խոր տանել:

Գայլը կատաղած նայում էր ինձ: Նրա աչքերը կատաղությունից վառվում էին: Բայց ես գիտեի, որ եթե ձեռքս հանեմ, նա ինձ պատառ – պատառ կանի, այդ պատճառով աներկյուղ ձեռքս ավելի ու ավելի խոր էի տանում:

Հանկարծ գլխումս հրաշալի միտք ծագեց. Բռնեցի նրա փորոտիքը, ձեռքս արագ դուրս քաշեցի և գայլին ձեռնոցի նման շուռ տվի:

Իհարկե, այդպիսի վիրահատումից հետո, գայլն անկենդան ընկավ ոտքերիս մոտ:

Գայլի մորթուց մի հիանալի տաք բաճկոն կարեցի, և եթե չեք հավատում, այդ բաճկոնը սիրով ցույց կտամ ձեզ:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s