Ջանի Ռոդարի
Ջելսոմինոյի արկածները
Մի անամ առավոտյան Ջելսոմինոն գնաց իրենց պարտեզն ու տեսավ՝ բոլոր տանձերը հասել են: Տանձերը, ախր, միշտ այդպես են. ոչ ոքի ոչինչ չեն ասում, բայց իրենց համար հասնում են, և մի գեղեցիկ օր էլ տեսնում ես՝արդեն հասել են, ու եկել է քաղելու ժամանակը:
«Ափսոս, որ սանդուղք չեմ վերցրել հետս,- մտածեց Ջելսոմինոն: — Արի գնամ, տանից սանդուղք բերեմ ու մի հատ էլ երկար ձող՝ վերևի ճյուղերից տանձը թափ տալու համար»:
Բայց այդ պահին նրա գլխում մի ուրիշ միտք ծագեց, ավելի ճիշտ՝ մի փոքր քմահաճույք. «Իսկ եթե օգտվեմ իմ ձայնի՞ց»:
Եվ, այսպես որոշելով, նա կանգնեց ծառի տակ ու ոչ կատակ, ոչ լուրջ ճչաց.
-Է՜յ, տանձեր, հապա մի ցած թափվեք:
«Թը՛փ-թը՛փ-թը՛փ»,- պատասխանեցին տանձերը՝ անձրևի նման ցած թափվելով:
Ջելսոմինոն մոտեցավ մյուս ծառին և նույն բանը կրկնեց: Ամեն անգամ, երբ նա գոռում էր՝ «թափվե՛ք», տանձերը ճյուղերից այնպես էին պոկվում, կարծես հենց դրան էին սպասում:
Ջելսոմինոն շատ ուրախ էր դրա համար:
«Այսպես ես ահագին ուժ կխնայեմ,- խորհում էր նա,- ափսոս, որ առաջ չէի մտածել այս մասին»:
Մինչ Ջելսոմինոն շրջում էր իր պարտեզում ու այդ ձևով հավաքում տանձերը, հարևան արտում քաղհան անող մի գյուղացի տեսավ նրան: Նա տրորեց աչքերը, քիթը կսմթեց և, եր□ համոզվեց, որ տեսածը երազ չէ, վազեց կնոջ մոտ.
-Գնա, մի տես ̀ ինչ է կատարվում,- դողալով ասաց նա կնոջը,- ես համոզված եմ, որ Ջելսոմինոն չար վհուկ է:
-Ի՜նչ ես ասում. նա բարի, սուր□ ոգի է:
Մինչ այդ ամուսինները բավական խաղաղ էին ապրել, բայց այստեղ նրանք կպան իրար: Հանկարծ ամուսնու գլխում մի միտք ծագեց.<<Արի հարևաններին կանչենք: Թող նրանք էլ նայեն Ջելսոմինոյին, տեսնենք ̀ ի՞նչ կասեն>>:
Հարևաններին կանչելու միտքը դուր եկավ կնոջը: Նա դեմ չէր մի ավելոր□ անգամ շաղակրատելու հնարավորություն ստանալուն, դրա համար էլ մի ակնթարթում անհետացավ:
Դեռ արևը մայր չէր մտել, երբ ամբողջ շրջակայքն իմացավ պատահածի մասին: Բնակիչները բաժանվել էին երկու մասի: Մի մասը պնդում էր, թե Ջելսոմինոն բարի ոգի է, իսկ մյուսներն ապացուցում էին, թե նա չար կախարդ է:
- Տեքստի 4 բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը ̀ լարացնելով բաց թողած տառերը:
անգամ
երբ
սուրբ
ավելորդ
Բնագրից դու՛րս գրիր չորս բարդ բառ, բաժանի՛ր բաղադրիչների:
______________________ ___________________
______________________ ___________________
______________________ ___________________
______________________ ____________________
- Տեքստից դու՛րս գրիր տրված բառերի հոմանիշները.
ա/ աստիճան սանդուղք
բ/ սիրուն գեղեցիկ
գ/ բղավել գոռալ
դ/ դաշտ արտ
Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը.
ա/ քաղհան – բարդ
բ/ չար – պարզ
գ/ երազ – ածանցավոր
դ/տանձ — պարզ
Տեքստում հանդիպող հետևյալ բառերից ո՞րն է գործածված եզակի թվով.
ա/հարևան — եզ
բ/ ճյուղ եզ
գ/ ծառ եզ
դ/ամուսին եզ
- Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված:
ա/ պարտեզ – գոյական
բ/ տանձ – գոյական
գ/ առավոտյան —գոյական
դ/ միտք – գոյական
Տեքստից ընտրի՛ր չորս բառ (ոչ բայ) և դարձրու՛ բայեր:
միտք-մտածել
երազ-երազել
ամուսին-ամուսնանալ
ուրախ-ուրախանալ
- Որ՞ն է տրված նախադասության ենթական.
Ջելսոմինոն մոտեցավ մյուս ծառին:
Ջելսոմինոն
- Տեքստից դու՛րս գրիր մեկական պատմողական և հարցական նախադասություն:
Իսկ եթե օգտվեմ իմ ձայնի՞ց:
- Կետադրի՛ր տեքստում ընդգծված նախադասությունը:
- Դո՛ւրս գրիր Ջելսոմինոյին բնութագրող արտահայտություններ:
Ջելսոմինոն շատ ուրախ էր դրա համար:
Ո՞րն էր Ջելսոմինոյի հիմնական նպատակը.
գ/ ճյուղերից տանձեր թափելը
- Ի՞նչ միտք ծագեց Ջելսոմինոյի մտքում:
գոռալ , որ տանձեր թափվեն
- Ինչո՞ւ էր բնակիչների մի մասը Ջելսոմինոյին համարում չար վհուկ, մյուս մասը՝ բարի ոգի:
որովետև մարդը չէր կարող այդ ձևով քաղել տանձ
- Ինչո՞ւ հարևաններին կանչելու միտքը դուր եկավ գյուղացու կնոջը:
որ միասին որոշեն բարի թե չար մարդ է Ջեսոմինոն