Անվերջ ձմեռ․․․

Մի անգամ ձմռանը գյուղում երեք երեխա խաղում էին ձնագնդիկներով, իսկ մայրիկները հավաքում էին տոնածառը։ Տոնածառի վրա կախած էին մեծ խաղալիքներ, սիրուն լույսեր և ամենավերևը աստղ։ Ամեն ինչ գնում էր լավ, մինչև չանցավ չորս ամիս․․․ նրանք զարմացան, թե ինչու այդքան երկարեց ձմեռը, նրանք վախեցան և գնացին կախարդի մոտ։

Կախարդը հարցրեց, թե ինչ է պատաահել։

-Մեր գյուղում անընդհատ ձմեռ է, իսկ ձեզ մոտ անընդհատ ամառ է, մենք ապրում ենք մոլորակում, որտեղ ոչ ոք չգիտի, թե որ ժամանակ կկանգնի,- ասացին նրանք։

-Դա միայն ես գիտեմ,- ասաց կախարդը։

-Կարո՞ղ եք ժամանակը ուղղել։

-Ցավոք սրտի ոչ, այդ ոչ մեկ չի կարող, միայն նա, ով ստեղծել է ժամը,- պատասխանեց կախարդը։

Եվ նրանք գնացին տուն։ Մեկի համար ձյունն ու ձմեռը դարձավ հետաքրքիր, մյուս համար ձանձրալի․․․ Այսպես ձյունը դարձավ անվերջ․․․