Վաղուց, շատ վաղուց մի մարդ էր ապրում: Նա աշխար հի ամենաբարի մարդն էր: Հենց լույսը բացվում էր, վերցնում էր իր սրինգն ու շրջում գյուղից գյուղ, քաղաքից քաղաք: Նա իր սրինգի քաղցր մեղեդիներով մխիթարում էր վշտացածներին, բժշկում հիվանդներին: Երբ լսում էին նրա նվագը, թշնամիները հաշտվում էին, խոսում սիրո և եղբայրության մասին:
Մի անգամ ուշ գիշերով մարդը տուն էր վերադառնում անտառի միջով: Հանկարծ շատ մոտիկից լսվեց գայլերի ոռնոցը, մի քիչ հետո խավարի մեջ պսպղացին նրանց աչքերը: Մարդը մի պահ քարացավ, բայց իսկույն սթափվեց, ձեռքն առավ սրինգն ու սկսեց նվագել: Հնչեց կախարդական մեղեդին, և գայլերը նստեցին գետնին, գլուխները դրեցին առջևի թաթերի վրա ու կարծես քարացան:
2. Բնութագրի՛ր այս պատմության մարդուն՝ պատմելով նրա կատարած գործերի մասին:
Աշխարհի ամենաբարի մարդն էր, ով իր սրինգով մեղմացնում էր մարդկանց քարացած սրտերը
3. Մարդն ինչպե՞ս փրկվեց գայլերից: Նա երգեց կախարդական երգ և գայլերը էլ չ էին հարձակվում։
4. Վերնագրի՛ր տեքստը:
Սրինգ նվագող տղան
5. Կազմի՛ր նոր բառեր աշխարհ, ճանապարհ բառերով:աշխարամաս,մասաշխար։
6. Դո՛ւրս գրիր ընդգծված բառերը՝ դիմացը գրելով, թե յուրաքանչյուրն ինչ խոսքի մաս է:
ամենաբարի-ածական, սրինգն-գոյական, Նա-դերանուն, մխիթարում էր-բայ, անտառի-գոյական, սթափվեց-բայ, կախարդական-ածական։
7. Համառոտի՛ր նախադասությունը՝
Նա իր սրինգի քաղցր մեղեդիներով մխիթարում էր վշտացածներին:
Նա մխիթարում էր։
8. Գտիր տրված նախադասության ենթական և ստորոգյալը՝
Մի անգամ ուշ գիշերով մարդը տուն էր վերադառնում անտառի միջով:
Մարդը վերադառնում էր
9. Հետևյալ բառերի հոմանիշները գրի՛ր՝ մխիթարել, պսպղալ, թշնամի:
մխիթարել-սփոփել
պսպղալ-փայլել
թշնամի-ոսոխ
10. Տրված թվերը գրի՛ր բառերով՝ 2099, 37, 45, 766, 84:
երկու հազար իննսունիննը, երեսունյոթ, քառասունհինգ, յոթ հարյուր վաթսունվեց, ութսունչորս