Գիտե՞ք, որ ուղտի միջազգային անվանումն առաջացել է արաբերեն «գեղեցկություն» բառից: Կան մարդիկ, ովքեր կարծում են, որ ուղտն, իրոք, չափազանց գեղեցիկ կենդանի է:
Ուղտերը կարող են երկար ժամանակ ջուր չխմել, իսկ խմելիս էլ միանգամից երկու հարյուր լիտր ջուր խմել: Թեև շատերին թվում է, թե ուղտն իր սապատներում ջուր է հավաքում, բայց իրականում այնտեղ ճարպեր են կուտակված, որի օգնությամբ ուղտը կարգավորում է իր մարմնի ջերմաստիճանը չափազանց շոգ ու ցուրտ եղանակին:
Նրանք կարող են փակել իրենց քթանցքները՝ պաշտպանելով քամուց ու ավազից, երբ կամենան:
Եթե ուղտը որոշի պառկել քնելու կամ պարզապես հանգստանալու, նրան ոչ մի կերպ հնարավոր չի լինի տեղից հանել, դա վեր է ցանկացած մարդու ուժերից: Ուղտը տեղից չի շարժվի, մինչև ինքը չկամենա դա անել:
Ուղտերը յուրաքանչյուր ոտքով կարող են հարվածել միանգամից չորս տարբեր ուղղությամբ: Նրանց մորթին անդրադարձնում է արևի ճառագայթները և պաշտպանում է նրանց անապատի տապից:
Եվ վերջապես ուղտերի ամենաինքնատիպ առանձնահատկության մասին: Եթե փորձեք ձեռք առնել ուղտին ու կամ «հոգու հետ խաղալ», բառացիորեն ձեր մաշկի վրա կզգաք ուղտի բարկությունը. նա այնպիսի տհաճ հոտով մածուցիկ նյութ կթքի ձեզ վրա, որ ոչ մի դեպքում չեք կարողանա մոռանալ: Այնպես որ, պարզապես խուսափեք նրանց բարկացնելուց:
1. Պատասխանի՛ր հարցերին՝
Ո՞ր բառից է առաջացել ուղտի միջազգային անվանումը։
Գեղեցկություն
Ինչո՞վ է սնվում ուղտը։
ամեն-ամեն ինչ
Ինչպիսի՞ն են ուղտի չափերը։
3 մետր
Ինչպե՞ս է ուղտը կարգավորում իր մարմնի ջերմաստիճա/նը։
Նրան օգնում են ճարպերը
2. Տեքստից օգտվելով՝ ավարտի՛ր նախադասությունները։
Ուղտը կարող է մի քանի օր ոչինչ չուտել, որովհետև իր մարմնում շատ ճարպ ուբի։
Ուղտը տեղից չի շարժվի, մինչև ինքը չկամենա դա անել։էէէ
3. Գտի՛ր ճիշտ վերջաբանը և գրի՛ր առածները։
Ուղտը ձագ ծնեց՝ աննկատ անցավ, հավը ձու ածեց՝ աշխարհն իմացավ։
Ուղտը մոտիկ է արածում, բայց հեռուն է տեսնում։
4. Տեքստից դո՛ւրս գրիր ուղտերի մասին պատմող ամենազարմանալի տեղեկությունը։
Ուղտը տեղից չի շարժվի, մինչև ինքը չկամենա դա անել:
Գիտե՞ք, որ ուղտի միջազգային անվանումն առաջացել է արաբերեն «գեղեցկություն» բառից
Նրանք կարող են փակել իրենց քթանցքները՝ պաշտպանելով քամուց ու ավազից, երբ կամենան:
5. Տրված բառերից առաջ հատկանիշ ցույց տվող բառեր գրի՛ր։
․․․․ բուրդ
․․․․․ կենդանի
․․․ ուղտ
․․․ եղանակ
6․ Լրացրու բաց թողած տառերը՝ առա—ին, կես—ր, բար—րություն, վեր—լակ, հոր—ղբայր, դաս—նկեր, տար—րինակ, ան—գուտ
7. Տեքստում ընդգծված գոյականները դարձրո՛ւ ածականներ: