Առյուծը գազանների արքան է: Այդ «տիտղոսին» ոչ ոք չի կասկածում, և ոչ մեկը չի վիճարկում: Իսկ ինչո՞ւ հատկապես առյուծին է շնորհվել այդ տիտղոսը: Նա գիշատիչներից ամենաուժե՞ղն է: Հազիվ թե: Ուժով, կարելի է ասել, զիջում է վագրին: Ամենաճարպի՞կն է: Նույնպես՝ ոչ. Նա զիջում է ընձառյուծին: Գիշատիչներից ամենախոշո՞րն է: Դարձյալ ոչ. սպիտակ արջը 700-800 կիլոգրամ է կշռում, նույնիսկ վագրը, որ 300 կիլոգրամ է, ավելի խոշոր ու ծանր է: Հասուն արու առյուծի առավելագույն քաշը 230 կիլոգրամից ավել չէ: Եվ, համենայն դեպս, առյուծն է գազանների արքան: Եվ նա այդ տիտղոսը կրելու իրավունքն ունի: Ըստ երևույթին, առյուծին գազանների արքա են կոչել ոչ թե ուժի, այլ՝ կեցվածքի համար, վեհ ու հպարտ կեցվածքի և նույնքան վեհ ու հպարտ բնավորության համար: Առյուծը բաց տարածությունների բնակիչ է, չի թաքնվում դարանում ու սպասում որսի: Նա որսի վրա բացահայտ է գնում՝ իր մռնչոցով բոլորին նախազգուշացնելով, որ գազանների արքան որսի է ելել: Եվ ամեն մի կենդանի էակ դողում է այդ «արքայական մռնչոցից»: Բայց առյուծը նաև մեծահոգի է, երբեք չի ոչնչացնում կենդանիներին, եթե կուշտ է:
1․ Ինչո՞ւ է առյուծը համարվում գազանների արքա:
Ըստ երևույթին, առյուծին գազանների արքա են կոչել ոչ թե ուժի, այլ՝ կեցվածքի համար, վեհ ու հպարտ կեցվածքի և նույնքան վեհ ու հպարտ բնավորության համար:
2․ Դո՛ւրս գրիր առյուծին բնութագրող բառեր: ՈՒժեղ, ծանր, մեծ, վեհ, հպառտ։
3․ Գրի՛ր հոմանիշները՝ արքա, խոշոր, վեհ, կասկածել:Արքա-թագավոր, խոշոր-մեթ, վեհ-հպարտ, կասկածել-երկմտել։
4․ Գրի՛ր հականիշները՝ ոչ-այո, ծանր-թեթեվ, խոշոր-փոքրիկ, մեծահոգի-փոքրըհոգի, ոչնչացնել-ստեղթել, կուշտ-սովաթ:
5. Ճարպկությամբ ո՞ւմ է զիջում առյուծը:
Նա զիջում է ընձառյուծին:
6․ Տեքստից դո՛ւրս գրիր 5 բայ /գործողություն ցույց տվող բառ/։
չի կասկածում, զիջում է, դողում է, չի թաքնվում, կոչել։
7․ Տեքստում գրված թվականները գրի՛ր տառերով։
Երկու հարյուր, երեք հարյուր, յոթ հարյուր, ութ հարյուր, երկու հարյուր երեսուն։
8․ Նախադասության ընդգծված բառերին «ինչպիսի՞» հարցին պատասխանող լրացումներ ավելացրո՛ւ։
հաջոխ, քնքուշ, ուջեղ։
Նա որսի վրա բացահայտ է գնում՝ իր մռնչոցով բոլորին նախազգուշացնելով, որ գազանների արքան որսի է ելել:
9․ Լրացրո՛ւ բաց թողած տառերը․
Գախտնիք, վայրէջք, պա-կել, զար-արվել, ար-նանալ
10․ Կազմի՛ր երեքական բառ հետևյալ ածանցներով՝
-վածք-
-ային-
-ական-
-ակ-
-եղեն-
11․ Համացանցից գտի՛ր հետաքրքիր փաստեր առյուծի մասին, 3-4 նախադասությամբ ներկայացրո՛ւ։