Մայրենի

1.«Փրկենք մեր աշխարհը մեր գեղեցկությամբ» վերնագրով գրիր քո պատմությունը։

Աշխարհում գեղեցիկ բաներ շատ կան, բայց որքանով են դրանք օգնում մեր աշխարհին, չեմ կարող ասել։ Աշխարհի մի անկյունում կառուցվում են բազմահարկ շենքեր, հյուրանոցներ, ժամանցի այլ վայրեր, բայց մյուս անկյունում սովամահ են լինում հազարավոր մարդիկ։ Պետք է մտածենք՝ ինչպես օգնենք մարդկանց, կենդանիներին, նրանց, ովքեր մեր օգնության կարիքը շատ են զգում, այդ դեպքում կերևա մեր գեղեցկությունը, այն գեղեցկությունը, որ թաքնված է մեր արարքներում։ Գուցե այդ ժամանակ աշխարհ փրկված լինի ամեն չարիքից։ Դե, պատկերացրեք, երբ ինչ որ լավ բան ենք անում, այդ օրը ավելի ուրախ ու հանգիստ ենք մեզ զգում, դրանից մեր երեսին ժպիտ է հայտնվում, իսկ ժպիտը գեղեցկացնում է մարդուն։ Ահա մեր գեղեցկությամբ աշխարհը փրկելու գաղտնիքը։

2.Գրիր տասը հոմանիշ զույգ գեղեցիկն ու բարին բնորոշող։

գեղեցիկ-խորոտիկ, թառլան, արմաղան, ռինտ, ռնդիկ, շարմաղ, շարմաղերես, շարի, շետ, սիրուն

բարի-բարեմիտ, բարեսիրտ, մեղմասիրտ, փափկասիրտ, անչար, գթոտ, ողորմած, գթասիրտ, գթասեր, ազնիվ, 

3. Ովքե՞ր են ամենաբարի գրողները քո պատկերացմամբ։Հիմնավորի՜ր։

Հովհաննես Թումանյանն է, քանի որ Թումանյանը եղեռնի ժամանակ օգնում էր մարդկանց։ Իր հեքիաթները վերջանում են բարության հաղթանակով։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s