1. Ի՞նչ է մեխանիկական շարժումը:
  2. Ամեն ինչը որը մեխանիքորեն գոռխողությու է անում։
  3. Ի՞նչի նկատմամբ է շարժվում գետում լողացող ձուկը:
  4. պոչի փիզիկական շառԺումերով
  5. Ի՞նչով է իրարից տարբերվում շարժումները
  6. շարժումները արագությունով և չափից
  1. Ի՞նչ է ցույց տալիս արագությունը:Ի՞նչ միավորներով է այն չափվում
  2. կիլոմետրներով

Քայքայում/միացում

  1. Ո՞ր քիմիական ռեակցիաներն են անվանում քայքայման։ այն ռեակցիանրը, որոնց ընթացքում նյութը քայքայվում է և առաջանում են պարզ և բարդ այլ նյութեր։
  2. Ո՞ր քիմիական ռեակցիաներն են անվանում միացման ։ այն ռեակցիաները, որոնց ընթացքում մի քանի նյութերի միացումից առաջանում է նոր բարդ նյութ
  3. Էլեկտրական հոսանքի ազդեցությամբ ջուրը տրոհվում է ջրածնի և թթվածնի։Ի՞նչ քիմիական ռեակցիա է տեղի ունենում։ քայքայում
  4. Բերվածներից որո՞նք են միացման ռեակցիա։

ա) C+O2 =CO2 միացում

բ)CH4=H2+C քայքայում

գ)H2+S=H2S միացում

դ) FeS=Fe+S քայքայում

Ստորերկրյա ջրեր

  1. Ի՞նչ են ստորերկրյա ջրերը: Ինչպե՞ս են դրանք առաջանում։

Երկրի ընդերքում գտնվող ջրերն են, որոնք առաջանում են անձրևաջրերի և սառույցների ներծծման և կուտակման հետևանքով:

  1. Ստորերկրյա ջրերը երկրակեղևում ըստ իրենց տեղադիրքի ի՞նչ տեսակների են լինում: աղբյուր, գեյզեր, ջերմուկ, արտեզյան ջրեր
  1. Որո՞նք են ջրաթափանց և ջրամերժ ապարները: Բերեք օրինակներ։

ջրաոափանց — որը ջուրը անցկացնում էր իր մեջով

ջրամերժ — ջուրը հեշտությամբ չի անցնում իրենց մեջով

  1. Ի՞նչ նպատակներով են օգտագործվում ստորերկրյա ջրերը:

բուժիչ հատկություններ ունեն, խմելու համար

Գետ

Գետը՝ երկրի վրա թափվող տեղումներից, անձրևից, ձյունից, առաջացած ջրային համակարգ է, որն ունի իր առանձին մասերը: Գետը  ջրի  բնական և  մշտական հոսք  է, որն ընթանում է իր  մշակած հունով:

Ի՞նչ մասերից է բաղկացած գետային համակարգը:

սկիզբ — ակունք

վտակ — գլխավոր կամ մայր գետին գետեր

գետաբերան — որտեղ գետը թափվում

գետահովիտ — երկրի մակերևույթի այն ձգված գոգավորությունը, որի ցածրադիր մասով հոսում է գետը

Գետերի սնման աղբյուրներ՝ անձրև, հալվող ձյուն,

Ի՞նչ տարբերություն կա հորդացման և վարարման միջև՝ հորդացման ժամանակ բարձրանում է գետի ջրի մակարդակը ժամանակավոր, իսկ վարարման ժամանակ բարձրանում է հանկարցակի, ինտենսիվ

Երկրաշարժ

Երկրաշարժի ժամանակ Երկրի կեղևը սկսում է ցնցվել, և եթե ցնցումներն ուժեղ են, դրանք կարող են նույնիսկ շենքեր քանդել: Այն վայրերում, ուր երկրաշարժներն ավելի հաճախ են լինում, շենքերը կառուցում են հատուկ ձևով, որ դիմանան ցնցումներին:

Երկրաշարժի ուժը չափվում է պայմանական միավորներով՝ բալերով: Մեկ բալից թույլ երկրաշարժերը չեն գրանցվում: Դրանք գրանցում  են միայն հատուկ սարքերը: Մարդիկ երկրաշարժերը զգում են 3-4 բալ ուժգնության դեպքում: 7 բալից բարձր երկրաշարժերը համարվում են ավերիչ: Այն վայրերը,  որտեղ երկրաշարժեր ավելի  հաճախակի են տեղի ունենում, կոչվում է  սեյսմիկ  գոտիներ:
Երկրակեղևի խորքը, որտեղ գոյանում է խզում, ճեղքում և ապարների տեղաշարժ, կոչվում  է երկրաշարժի օջախ, իսկ Երկրի մակերևույթին՝ օջախի վերևում գտնվող կետը կոչվում է երկրաշարժի  վերնակենտրոն (էպիկենտրոն):
Սակայն շատ կարևոր է իմանալ, թե ինչպես պետք է պաշտպան­վել երկրաշարժի ժամանակ: Դա, իհարկե, կախված է այն բանից, թե մարդ որտեղ է գտնվում, երբ երկրաշարժ է սկսվում: Եթե շեն­քի ներսում եք և չեք հասցնի արագ դուրս գալ, ճիշտ կլինի թաքն­վել որևէ ամուր կահույքի տակ, որպեսզի ընկնող իրերը ձեզ չվնասեն: Իսկ եթե դրսում եք, պիտի աշխատեք գնալ բաց տեղ՝ կա­ռույցներից, ծառերից և հոսանքալարերից հեռու:

Իսկ հիմա դիտենք հետաքրքիր ֆիլմ և կրկնենք կարևոր կանոնները․․․

Ֆիլմը դիտեք  ձեր ընտանիքներում և փորձեք դուք էլ սովորեցնել ձեր տան մեծերին երկրաշարժից պաշտպանվելու կանոնները։

Երկրաշարժիչ պաշտպանվելու կանոնները

Երկրաշարժ․ հետաքրքիր է իմանալ

Վերը նշված նյութերը կարդալուց, դիտելուց, քննարկելուց հետո կատարեք հետևյալ առաջադրանքը՝

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ — Տանը ծնողների օգնությամբ պարզեք, թե որոնք են ձեր տան ապահով տեղերը, ներսի կրող սյուները կամ հիմնական պատերը:

Հրաբուխ

Երկրակեղևի տակ՝ միջնապատյանի վերին մասում, նյութերը կիսահալված, հրահեղուկ վիճակում և բարձր  ճնշման տակ են: Բարձր ջերմաստիճան ունեցող, գազերով հագեցած այդ հրահեղուկ զանգվածը կոչվում է մագմա: Երբ երկրակեղևում շարժումների հետևանքով ճեղքեր են առաջանում, Երկրի խորքից  մագման այդ ճեղքերով հաճախ բարձրանում է վեր: Սառչելով ցամաքի  մակերևույթի վրա ու օվկիանոսի հատակին՝ մագման  առաջանում է որոշակի ձև ունեցող լեռներ, որոնց անվանում են հրաբուխներ: Դրանք Երկրի մակերևույթ են ժայթքում լավա, տաք գազեր, ջրային գոլորշիներ,  ապարաբեկորներ: Հրաբխի  ժայթքման ժամանակ օջախից մագման բարձրանում է որոշակի ուղիով:  Այն ուղին, որով բարձրանում է մագման, կոչվում է հրաբխի մղանցք: Մղանցքը վերջանում է ձագարաձև տեղամասով, որը կոչվում է խառնարան: Խառնարանից Երկրի մակերևույթ են դուրս գալիս տարբեր գազեր, ջրային գոլորշիներ, հրաբխային  մոխիր, փոշի,  քարեր: Մագման վերածվում է լավայի, որի ջերմաստիճանը հասնում է 900-1000 աստիճանի:
Հրաբուխները տարբերվում են ըստ լավայի ժայթքման ու գործելու բնույթի:  Հրաբխի գործելուց միշտ չէ, որ մագման դուրս է գալիս Երկրի մակերևույթ: Երբեմն այն մնում է երկրակեղևում, սառչում է և առաջացնում ներժայթուկներ, որոնք պարունակում են մետաղների հարուստ պաշարներ:
Հրաբուխները լինում են գործող, քնած և հանգած:
Գործող  հրաբուխները մշտական կամ պարբերական ակտիվություն են ցուցաբերում: Գործող հրաբուխներից են  Մաունա Լուան Հավայան կղզիներում,  Էտնան   Սիցիլիայում և այլն: Հայտնի է շուրջ 650 գործող հրաբուխ մայրցամաքներում:
Քնած հրաբուխները վաղուց  արդեն չեն գործում , բայց   պահպանել են գործող հրաբխին բնորոշ ձևն ու կառուցվածքը: Հայաստանում ավելի քան 500  քնած հրաբուխ կա: Քնած հրաբուխ է նաև Արագածը:
Հանգած հրաբուխները ոչ միայն վաղուց չեն գործում, այլև չեն պահպանել գործող հրաբխին բնորոշ ձևն ու կառուցվածքը:
Հրաբխային ժայթքումները լինում են նաև օվկիանոսների և ծովերի հատակին: Ջրի տակ առաջանում են լեռներ: Դրանք ստորջրյա հրաբուխներն են, որոնք երբեմն դուրս են գալիս ջրի մակերևույթ և առաջացնում են հրաբխային կղզիներ: Կան նաև ցեխային հրաբուխներ: Դրանք  առաջանում են հատկապես նավթաբեր շրջաններում, որտեղ գազերի ճնշման տակ ցեխազանգվածներ,  ցեխաջրեր ու նավթ են ժայթքում Երկրի մակերևույթ:

Քարոլորը․ Երկրի ներքին կառուցվածքը

Միջուկը կազմված է երկու շերտից՝  ներքին և արտաքին: Ներքին շերտի ջերմաստիճանը  հասնում է 6300°C-ի, արտաքինը՝ 6100 °C-ի:  Միջուկի կենտրոնում ջերմաստիճանը հասնում է 6000 աստիճանի: Միջուկից դեպի երկրակեղև ջերմաստիճանը նվազում է: Ներքին միջուկը պինդ վիճակում է, արտաքինը՝  կիսահեղուկ: Միջուկը կազմված է հիմնականում երկաթից և նիկելից:
Քարոլորտ են անվանում Երկրի պինդ միասնական թաղանթը, որը կազմված է երկրակեղևից և միջնապատյանի վերին մասից:
Միջնապատյանը զբաղեցնում է Երկրի ծավալի մոտավորապես 4/5 մասը: Չնայած միջնապատյանի ջերմաստիճանը բավականին բարձր է՝ մինչև 2900 °C, սակայն բարձր ճնշման պատճառով այն հիմնականում պինդ վիճակում է: Նրա վերին մասում փափկավուն շերտն է, որտեղ նյութերը կիսահալված, հրահեղուկ վիճակում են:
Երկրակեղևի հաստությունը ցամաքում կազմում է 30-80 կմ, իսկ օվկիանոսների հատակին՝ 5-10 կմ: Այն կազմում է Երկրի ծավալի 1/100 մասը:
Երկրակեղևը կազմված է կարծր և փխրուն ապարներից: Կարծր ապարներ են, օրինակ՝   քարերը, քարածուխը, քարաղը, փխրուն ապարներից են կավը, ավազը, տորֆը:
Ժողովրդական տնտեսության մեջ օգտագործվող ապարները կամ հանքանյութերն անվանում են նաև օգտակար հանածոներ :
Օգտակար հանածոներից են, օրինակ՝  նավթը, քարածուխը, տորֆը, բնական գազը: Դրանք վառելանյութեր են:
Կարևոր օգտակար հանածոներ են նաև մետաղները։
Ապարներում կան նաև այնպիսի հանքանյութեր, որոնք իրենց բացառիկ գեղեցկության և եզակիության շնորհիվ համարվում են թանկարժեք քարեր: Այդպիսիք են, օրինակ՝  ալմաստը, սուտակը, զմրուխտը:
Բնության ամենակարևոր պաշարներից է նաև հողը: Հողի կազմության մեջ գերակշռում են քայքայված լեռնային ապարների մասնիկները և հումուսը (բնահող): Վերջինս առաջանում է հարյուրամյակների ընթացքում կենդանական ու բուսական մնացորդների քայքայումից: Հողային շերտով ծածկված է Երկրի ցամաքային մակերևույթի գրեթե 9/10 մասը:
Երկրակեղևը և միջնապատյանի վերին մասը միասին կազմում են քարոլորտը: Այն Երկրի բաղադրիչներից է:
Օվկիանոսներն ու ծովերը, լճերը, գետերը, աղբյուրները, արհեստական ջրամբարներն ու ստորերկրյա ջրերը կազմում են Երկրի ջրային բաղադրիչը՝  ջրոլորտը:
Երկրի օդային բաղադրիչն անվանում են մթնոլորտ:
Կենդանի օրգանիզմներն իրենց միջավայրով հանդերձ կազմում են կենսոլորտը: Ինչպես տեսաք, Երկրի կառուցվածքի բաղադրիչներ են քարոլորտը, ջրոլորտը, մթնոլորտը, կենսոլորտը:
Հնուց ի վեր մարդիկ ձգտել են իմանալու, թե ինչ կա մեր մոլորակի ընդերքում: Այդ նպատակով դիմել են ուսումնասիրման տարբեր եղանակների: Օրինակ՝  Երկրի ընդերքը հետազոտել են խոր հորատանցքեր փորելու միջոցով: Երկրի ընդերքի մասին տեղեկություններ ստացել են նաև բնական երևույթների ուսումնասիրության ընթացքում: Օրինակ՝  հրաբուխների ժայթքումները և տաք աղբյուրների գոյությունը հիմք են տվել եզրակացնելու, որ Երկրի խորքում նյութերը տաք և հալված վիճակում են:

Երկրագունդն, ըստ ներքին կառուցվածքի, բաժանվում է երեք հիմնական մասերի։ Կենտրոնում միջուկն է, նրանից վերև՝  միջնապատյանը, ապա՝  երկրակեղևը:

Երկրակեղևի կառուցվածքը

Երկրակեղևը՝ միջնապատյանի հետ,  անվանում են քարոլորտ: Այն կազմված է վիթխարի կտորներից, որոնք մշտական շարժման մեջ են  և կարծես սահում են միջնապատյանի վերին շերտով: Դրանք քարոլորտի սալերն են: 

Սալերն ընդգրկում են ոչ միայն  մայրցամաքները, այլև օվկիանոսի հատակի իրենց հարակից մասերը: Այդ պատճառով քարոլորտի սալերի և մայրցամաքների սահմանները չեն համընկնում: Դրանք նույն հիմքն ունեն և իրար հետ կազմում են մեկ ամբողջություն: Քարոլորտի սալերը տարեկան 5-6 սմ արագությամբ շարժվում են տարբեր ուղղություններով: Սալերի բախման տեղերը երկրակեղևի ամենաակտիվ, երկրաշարժավտանգ շրջաններն են:Երկրակեղևն ունի երկու շերտավոր կառուցվածք:  Առանձնացնում են երկրակեղևի երկու հիմնական տիպ՝ մայրցամաքային և օվկիանոսային: Մայրցամաքային երկրակեղևը եռաշերտ է: Վերին շերտը նստվածքային ապարների շերտի տակ գրանիտային ապարների շերտն է, իսկ դրա տակ՝ բազալտայինը: Երկրակեղևի առավելագույն հաստությունը հասնում է  5-10 կմ: Այն կազմված է երկու շերտից՝ նստվածքային և բազալտային: Գրանիտային շերտը բացակայում է :
Երկրի ներքին հզոր ուժերի ազդեցությամբ միջնապատյանն անընդհատ շարժման մեջ է: Այդ շարժումը պատճառ է դառնում երկրակեղևի անընդհատ շարժման:  Դրա հետևանքով նրա տարբեր տեղամասերում ապարաշերտերը կոտրատվում են, թեքվում են, բարձրանում են, իջնում են կամ էլ ծալքավորվում: Գիտնականները պարզել են,  երկրակեղևում տեղի են ունենում երկու տեսակի շարժումներ՝ ուղղաձիգ և հորիզոնական: Ուղղաձիգ շարժումների հետևանքով երկրակեղևի տարբեր տեղամասեր դանդաղորեն բարձրանում են կամ իջնում: Հորիզոնական շարժումների ժամանակ երկրակեղևի առանձին տեղամասեր մի դեպքում մոտենում են իրար, սեղմվում՝ առաջացնելով ծալքեր, մյուս դեպքում հեռանում են իրարից՝ առաջացնելով խզվածքներ:
Երկրակեղևի շարժումներն առանձնապես բնորոշ են նրա շարժունակ, անկայուն,  լայնարձակ  տեղամասերին, որոնք կոչվում են երկրածալքեր (գեոսինկլինալներ): Այդ տեղամասերում կան գործող հրաբուխներ, և հաճախ լինում են ուժեղ երկրաշարժեր: Երկրի մակերևույթին երկրածալքերը համընկնում են լեռնային շրջանների հետ:
Երկրակեղևում կան նաև համեմատաբար կայուն, անշարժ տեղամասեր: Երկրակեղևի կայուն, ընդարձակ, կարծր բյուրեղային հիմքով տեղամասերը կոչվում են հարթակներ (պլատֆորմներ): Այս տեղամասերում չկան  գործող հրաբուխներ, չեն լինում ուժեղ երկրաշարժեր: Երկրի մակերևույթին դրանք համընկնում են հարթավայրերի հետ: Հարթակներն ընկած են մայրցամաքների հիմքում: Օրինակ՝ Հարավային Ամերիկայի հիմքում ընկած է հարավամերիկյան հարթակը, Աֆրիկայի հիմքում՝  Աֆրիկյանը: Բոլոր մայրցամաքների հիմքում մեկական հարթակ է ընկած՝ բացառությամբ Եվրասիայի: