Մայրենի

1.«Փրկենք մեր աշխարհը մեր գեղեցկությամբ» վերնագրով գրիր քո պատմությունը։

Աշխարհում գեղեցիկ բաներ շատ կան, բայց որքանով են դրանք օգնում մեր աշխարհին, չեմ կարող ասել։ Աշխարհի մի անկյունում կառուցվում են բազմահարկ շենքեր, հյուրանոցներ, ժամանցի այլ վայրեր, բայց մյուս անկյունում սովամահ են լինում հազարավոր մարդիկ։ Պետք է մտածենք՝ ինչպես օգնենք մարդկանց, կենդանիներին, նրանց, ովքեր մեր օգնության կարիքը շատ են զգում, այդ դեպքում կերևա մեր գեղեցկությունը, այն գեղեցկությունը, որ թաքնված է մեր արարքներում։ Գուցե այդ ժամանակ աշխարհ փրկված լինի ամեն չարիքից։ Դե, պատկերացրեք, երբ ինչ որ լավ բան ենք անում, այդ օրը ավելի ուրախ ու հանգիստ ենք մեզ զգում, դրանից մեր երեսին ժպիտ է հայտնվում, իսկ ժպիտը գեղեցկացնում է մարդուն։ Ահա մեր գեղեցկությամբ աշխարհը փրկելու գաղտնիքը։

2.Գրիր տասը հոմանիշ զույգ գեղեցիկն ու բարին բնորոշող։

գեղեցիկ-խորոտիկ, թառլան, արմաղան, ռինտ, ռնդիկ, շարմաղ, շարմաղերես, շարի, շետ, սիրուն

բարի-բարեմիտ, բարեսիրտ, մեղմասիրտ, փափկասիրտ, անչար, գթոտ, ողորմած, գթասիրտ, գթասեր, ազնիվ, 

3. Ովքե՞ր են ամենաբարի գրողները քո պատկերացմամբ։Հիմնավորի՜ր։

Հովհաննես Թումանյանն է, քանի որ Թումանյանը եղեռնի ժամանակ օգնում էր մարդկանց։ Իր հեքիաթները վերջանում են բարության հաղթանակով։

Լրացուցիչ առաջադրանքներ

4:6=8:12

15:18 = 5:6

3 3/10 : 2 1/5 = 80 : 120

5 1/2 : 7 7/32 = 8 3/4 : 6 2/3

15/26 : 1/5 = 3/7 : 26/7

3 18/25 : 62 = 21 1/4 : 40:51

ա․ x:4 = 3:5

x = (3×4):5=12/5=2 2/5

բ․ 6:7=x:10

x = (10×6)/7=60/7= 8 4/7

գ․ 19:3 = y:18

y = (19×18)/3 = 342/3=114

դ․ 25:24 = x:12

x=(25×12) /24=300/24 = 12 2/24

ե․ 2:b = 7 :5

b=(2×5)/7=10/7=1 3/7

զ․ 14:8 = 7: b

b = (8×7)/14 = 56/14= 4

է․ 67/2 = a/200

a = (67×200)/2=13400/2=6700

ը․ 72/y = 38/65

y = (72×65)/38=4680/38

3 1/5 = 16/5 = 3, 2

19520:3,2 = 6100

1 1/2 = 3/2 = 1,5

6100×1,5=9150

9150 դրամ

181

12500:20 = 625

140×100:35=400

770×100:110=700

7/25 x 100 : 7/10=40

16.05.23 Վահան Թոթովենց, Ներման աղոթքը

Երբ դեռ մանուկ էի՝ շատ եկեղեցասեր ու ջերմեռանդ էի։ Իմ քրիստոնյա և աստվածավախ մայրս այնպես դաստիարակած էր։

Գիշեր ու ցերեկ զրուցած էր ինձ՝ կապույտը ցուցնելով։

— Վերը, ամպերու ետին, ճիշտ աստղերուն քովիկը, Աստված կա, որ մեզ կը դիտե, ինչ որ ընենք և զրուցենք՝ կը տեսնե և կը լսե. ա՜յ, վերն է, վերը… Ղուրպան ըլլիմ զորությանը,— և կը խաչակնքեր, որուն կը հետևեի։

Կազդեին ինձ մորս ըսածները, որովհետև անկեղծ մայրիկ էր։ Թեև չէի տեսներ այդ Աստվածը, բայց չէի ալ հարցներ. «Ապա ո՞ւր է, մայրի՛կ, չեմ տեսներ», որովհետև կապույտին մեջ վեհություն մը կար, աստղերը այնպիսի հանդիսավորություն մ՚ունեին, որ կը զգայի թե բան մը կար, քաղցր սարսուռ մը կը բռներ կը կենար, հոգիս կը թռչեր, կը թռչեր…

Ամեն առավոտ մութն ու լուսուն մայրիկիս հետ ժամ կերթայի, որ ատեն միայն ժամկոչը կըլլար հոն։ Մայրս վերնատունը չէր երթար, ձեռքս բռնած կուգար դասը և Մայրիկ Աստվածածնա պատկերին առջև կաղոթեր։ Մոմը, որ կը պլպլար այդ յուղոտ և դժգույն պատկերին առջև՝ երերուն ստվեր մը կը ձգեր շուրջը․ թախծություն էր ու քաղցրություն…

Մայրս կաղոթեր և ներողություն կաղերսեր անաստված հորս համար։Հայրս 30 տարիե ի վեր պատարագի ձայն չէր լսած։ Ես կամաց-կամաց կը բարձրանայի և կեդրոնի մոմն ալ կը կպցնեի։

— Մայրի՛կ, մայրի՜կ, վեր եկուր։

— Սո՜ւս, սուս, վա՛ր իջիր։

Ես կիջնայի վար։ Մայրս արտորանոք վերնատուն կերթար, որպեսզի տերտերը չտեսներ, թե ինք դասն էր եկեր։ Երբ տուն երթալե ետք պատճառը կը հարցնեի տաճարը չելլելուն՝ ըսավ.

— Գառնուկս, կնիկներուն համար մեղք է խորան ելլելը։

Չէի հասկնար հիմիկվան պես Եվայի պատմության նշանակությունը։

Ճրագալույծ գիշեր մը զիս բարձրացուցին վերնատուն։ Այդ սրբազան լռության և մութին մեջ մենակ ես էի, որ վերնատունը կանգնած, սպիտակ շապիկ հագած, դալկահար մոմ մը կը բռնեի ձեռքիս մեջ։

— Քրիստոս հարյավ ի մեռելոց…— իմ երգս բոլորը ծունկի բերել տվավ։

Վերջեն լսեցի, որ մայրս կարտասվե եղեր, իհարկե հորս համար, որ իր ամենապզտիկ մանկան երգը չէր լսած։

Անգամ մը գյուղեն մեկ քանի հատ խնձոր բերած էին, խոշոր և կաս-կարմիր։ Երբ մեր թևերուն վրա կը փայլեցնեինք, պատկերնիս մեջը կերևնար։ Մայրս հյուրերու համար պահած էր այդ մեկ քանի խնձորները։

Ես գողցա երկու հատը և տարի մեր դրացի փոքրիկ Զարուին տալու։ Զարուն երկար, խարտյաշ մազերով, կապույտ աչքերով, կարմիր շրթունքներով և այտերով աղջիկ մըն էր։

Ես տղոց հետ չէի ուզեր խաղալ, միշտ Զարուն էր իմ խաղակիցը։ Զարուի ծնողները մեկ-երկու օրեն Պոլիս պիտի երթային, տանելով իրենց հետ Զարուն ալ։

Տրտում, շատ տրտում էի․․․

Ուզեցի Զարուին վերջին շնորհք մը ընել և գողացա այդ խնձորները։Բռնեցի Զարուին, քաշեցի, բերի մեր պարտեզը, տարի վարդի թուփերուն ետին, գլտորելով եկավ ետևես, երնջի այդ աղվորիկ, լեզու չունեցող ձագը։ Նստեցուցի խոտերուն վրա, գրպանես հանեցի երկու խնձորները և ցուցուցի իրեն։

Ցատկեց և ուզեց խլել ձեռքես։

Անմիջապես մեկը գրպանս դրի և մյուսը մոտեցուցի շրթունքներուն։

Զարուն խածնելու եղավ թե չէ՝ ես համբուրեցի զինքը։ Ձեռքես չհանեցի խնձորը, ամեն մեկ խածին համբուրեցի Զարուն։ Երբ հատնելու եղավ՝ իր քնքուշ թևը երկարեց վզիս, մյուս ձեռքով ալ կամացուկ մեկալ խնձորը հանեց գրպանես։ Ես չգիտնալու տվի։ Թողուց, որ համբուրեմ այտերը, աչքերը, մազերը… խարտյաշ մազերը։

Խնձորը առնելեն ետք… փախավ…

Ներս գացի։ Մայրս խոժոռ դեմքով մոտեցավ ինձ.

— Ա՛չքդ նայիմ,— ըսավ։

Մայրս կրնար աչքերնես մեր հանցանքը գիտնալ։ Այն տարիքին կը զարմանայի, թե ինչպես մայրս կրնար մեր մեղքերը գուշակել՝ միայն աչքերնուս մեջ նայելով։ Հիմա կը հասկնամ թե՝ երբ հանցանք ունենայինք, աչքերնիս չէինք բանար․ ա՛յդ էր մորս մոգական արվեստին գաղտնիքը։

Չբացի աչքերս ոչ թե խնձորի գողության համար, այլ Զարուն համբուրելուս վախեն։

— Եկո՛ւր ինձ հետ աղոթե, որ Աստված ներե մեղքդ,— հարեց մայրս։

Գացինք պատշգամբը աղոթելու։ Խաչ հանեցի և մտքիս մեջ աղոթեցի.

«Աստված պապա, ոտքդ պագնիմ, մի՛ թողուր, որ Զարուն Պոլիս երթա, ճամբան գայլերը կը փախցնեն զինքը, կամ ծովը կիյնա, Աստվա՛ծ, ի՛նչ կըլլա, Զարուն հոս պահես»։

Սկսա լալ, հեկեկալով լալ… Մայրս կիսատ ձգեց, առավ զիս իր տաքուկ գրկին մեջ.

— Մի՛ լար, գառնուկս, մի՛ լար,— ըսավ,— Աստված կը ներե գողությունդ։

Առաջադրանքներ:
1. Անծանոթ բառերը դուրս գրի՛ր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

Կեդրոն-մեջտեղ


2. Ինչպիսի՞ն է հերոսի վերաբերմունքը իր մոր նկատմամբ:

Հերոսի վերաբերմունքըմոր նկատմամբ դրական էր, լսում էր մոր խորհուրդները, նրա հետ եկեղեցի գնում։


3.Վերնագրի՛ր հատվածները:

<Մոր և որդու զրույցը>, <Երջանիկ ակնթարթները Զարուի հետ>, <Զարուի գնալը տխրեցրեց>


4.Դո՛ւրս գրիր Զարուին նկարագրող տողերը:

Զարուն երկար, խարտյաշ մազերով, կապույտ աչքերով, կարմիր շրթունքներով և այտերով աղջիկ մըն էր։

Ներկայացրեք Մեծ Հայքի գահին իշխած Արտաշեսյան վերջին արքաներին։

Ք․ա 30թ զորքով վերադառնալով Պարթևստանից Արտաշես II-ն ազատագրեց Հայաստանը։Հաջորդ տաս տարիների ընթացքում Արտաշես II-ը շենացրեց ու հզորացրեց երկիրը։ Ք․ա․ 20թ հռոմեական զորքով Հայաստան ուղարկվեց Արտավազդ II-ի պատանդ/գերի/ տարված որդիներից Տիգրանը։Երբ հռոմեական զորքը հասնում է Հայաստան, Արտաշես II-ն անհայտ պատճառներով սպանվեց։Տիգրան III-ը իշխեց Ք․ա 20թ․-ից մինչև Ք․ա․ 8թվականը։Հայաստանում որոշ ժամանակ իշխելուց հետո Տիգրան III-ը սկսեց գերադասել հայրենիքը և նրա մահից հետո ք․ա․8թ գահ բարձրացավ Տիգրան IV-ը։Հռոմեացիները, չհաշտվելովայն բանի հետ,որ Հայաստանը կորցնում են, Ք․ա․ 5թ ուժով գահ բարձրացրին Արտավազդ III-ին։Նա 29տարի ապրել էր հռոմեական միջավայրում և դարձել էր խիստ հռոմեասեր գործիչ։Այդ պատճառով հայերը Ք․ա․2թ գահընկեց արին Արտավազդ III-ին և կրկին գահ բարձրացրին Տիգրան IV-ին։Հռոմը ստիպված էր հաշվի նստել հայերի հետ։Ք․հ 1թվականին հյուսիսային ցեղերը հարձակվեցին Հայաստանի վրա և այդ կռվում հայոց արքան զոհվեց, իսկ թագուհի էրատոն հրաժարվեց գահից։

 Ի՞նչ ցեղեր և ցեղախմբեր էին ապրում Իտալիայում։

Հյուսիսում ապրող ժողովուրդներից հայտնի էին էտրուսկները, Միջին Իտալիայում լատինները, իսկ հարավում հույները։


• Ներկայացրեք վաղ պատմական Հռոմի կառավարման համակարգը։

Ծերակույտը որոշումներ էր կայացնում պետական կյանքի բոլոր հիմնախնդիրների վերաբերյալ և հետևում դրանց կատարմանը։Պետության գլուխ կանգնած էր արքան որի իշխանությունը, սակայն ժառանգական չէր։Նրան ընտրում էր Ծերակույտը աշխարհաժողովի հավանությամբ։Արքան գերագույն քուրմն էր ռազմական առաջնորդը և դատավորը։


• Ի՞նչ բարեփոխումներ անցկացրեց Սերվիոս Տուլիոսը։

Հռոմի արքա Սերվիոս Տուլիոսը Ք․ա VIդ․ կեսերին բարենորոգումներ կատարեց․ իրականացրեց տարածքային․ իրականացրեց տարածքային և վարչական բաժանում։Քաղաքացիներին բաժանեց դասերի ըստ նրանց տարեկան եկամտի չափի։Այսինքն մարդկանց հասարկական դիրքը։Այսինքն մարդկանց հասարակական դիրքը որոշվում էր նրանց վաստակով, բայց ոչ սոսկ ժագմամբ։

Ե՞րբ է սկսվել և քանի՞ տարի է տևել հայ-պարթևական պատերազմն ընդդեմ Հռոմեական կայսրության։

Այսպես սկսվում է տասը տարի տևած պատերազմը հռոմեական և հայ-պարթևակկան ուժերի միջև։


• Ո՞վ էր Կորբուլոնը։ Ե՞րբ գրավեց Արտաշատը։

Կորբուլոնը 58թ, գրավում է Արտաշատը ավերում այն է շարժվում դեպի Տիգրանակերտ։


• Ի՞նչ հետևանքներ ունեցավ Հռանդեայի ճակատամարտը։

Հռոմեական զինվորներն ի նշան պարտության ծնկաչոք անցնում հայ-պարթևական զորքի նիզակների լծի տակով։


• Ներկայացրեք Տրդատի թագադրման պատմությունը։

Նրա գահակալության տարիներին (66-88թթ․) Հայաստանի ներքին և արտաքին վիճակը կայունանում է։ Արտաշատ մայրաքաղաքի վերականգնման հետ մեկտեղ Տրդատ I-ը կառուցապտում էԳառնու հինավուրց ամրոցն իր շինություններով և Արեգակին նվիրված տաճարով։

Տասնորդական կոտորակի կլորացումը

Թիվը              256,7235        897,6954      398,0079         105,3628
Մինչ հարյուրյակները – 300    900            400                  100
Մինչ տասնյակները – 260       900            400                  110
Մինչ միավորները – 257          898            398                  105
Մինչ տասնորդականները –256,7      897,7       398,1              105,4
Մինչ հարյուրերորդականները – 256,72     897,70      398,00      105,36
Մինչ հազարերորոդականները – 256,724   897,700    398,008       105,363

0,377+3,409-2,1006=1,6851=1,69

12,4589-6,27+1,395=7,5839

4,5+0,3796+1,225=6,0446=6,1

0,1-0,01-0,001=0,009=0,09

0,1x(81,34 + 6,73)=8,801=8,8

5,6x(7,4-3,9)=1,960=19,6

(3,4+2,01)x1,2=6,492=6,5

(9,4-8,7)x1,4=0,98=1

(8,5+6,12)x2,3=33,636=33,6

(12,1-5,73)x0,1=

Տասնորդական կոտորակի կլորացումը

1197

0,9382=0,9

28,22899=28,2

100,5621=100,6

1,0625=1,1

80,0388=80

6,0999=6,1

200,18=200,1

567,9111=567,1

0,0008=0

1198

7,8932=7,9

85,0639=85,07

0,1111=0,12

0,9999=1

65,6788=65,68

721,8957=721,9

2,3845=2,39

18,0936=18,1

55,6009=55, 61

1199

93,6527 = 93, 65 հարյուրյակ

0,563891= 0, 564 հազարյակ

0,7014 = 1 հարյուրյակ

734,82 = 735 հարյուրյակ

0,563891=0,6

0,102=0

1200

ա․ 0, 1, 2, 3, 4

բ․ 0, 1, 2, 3, 4

գ․ 5, 6, 7, 8, 9

դ․ 5, 6, 7, 8, 9

ե․ 0, 1, 2, 3, 4

զ․ 0, 1, 2, 3, 4