Избранное

Պարապմունք 13

Թեմա՝ Քառակուսի։

Քառակուսի է կոչվում այն ուղղանկյունը, որի բոլոր կողմերը հավասար են:

kvadrāts.JPG

Քառակուսու հատկությունները

Քառակուսին զուգահեռագիծ է, ուղղանկյուն և շեղանկյուն: Հետևաբար, այն ունի զուգահեռագծի, ուղղանկյան և շեղանկյան բոլոր հատկությունները:

1. Քառակուսու բոլոր կողմերը հավասար են՝ AB=BC=CD=AD:

kvadrāts 1.JPG

2. Քառակուսու բոլոր անկյունները 90° են:

kvadrāts 2.JPG

3. Քառակուսու անկյունագծերը հավասար են և հատման կետով կիսվում են՝ BD=AC; BO=OD=AO=OC:

kvadrāts 5.JPG

4. Քառակուսու անկյունագծերը փոխուղղահայաց են՝ BD⊥AC:

kvadrāts 3.JPG

5. Քառակուսու անկյունագծերը նաև անկյունների կիսորդներ են՝ ∢ABD=∢DBC=∢BCA=…=45°:

kvadrāts 4.JPG

6. Անկյունագիծը քառակուսին բաժանում է չորս հավասար հավասարասրուն ուղղանկյուն եռանկյունների:  

kvadrāts 6.JPG

Հարցեր և առաջադրանքներ։

1․ Ո՞ր պատկերն է կոչվում քառակուսի։ GEOGEBRA ծրագրով գծել ABCD քառակուսի։

2․ Գրել քառակուսու հատկությունները։

3․ Տրված է՝ OC=23 սմ: Գտնել DB-ն։

kvadrāts 3 bez lenka.JPG

4․ Քառակուսու կողմը 15 սմ է։ Գտնել քառակուսու պարագիծը։

5․Քառակուսու պարագիծը 72 սմ է: Հաշվել քառակուսու կողմը:

6․ Քառակուսու անկյունագծերի հատման կետից մինչև բոլոր կողմերը եղած հեռավորությունների գումարը 24 սմ է: Գտեք քառակուսու պարագիծը:

Տնային աշխատանք

  1. Քիմիական տարրերի նշանները, որոնց նվազագույն օքսիդացման աստիճանը 0 է՝
    Հետևյալ տարրերը նվազագույն օքսիդացման աստիճանով 0 են, ինչը նշանակում է, որ նրանք կարող են լինել ազատ վիճակում առանց լիցքավորման՝
    K, Ca, Zn, O, C, S, Al, N, H

  1. Սովորի՛ր
    Օքսիդացման աստիճանը այն լիցքն է, որը պատկանում է ատոմին՝ ենթադրելով, թե միացությունը կազմված է իոններից: Տարբեր տարրերը կարող են տարբեր օքսիդացման աստիճաններ ունենալ՝ կախված նրանց քիմիական հատկություններից:

  1. Քիմիական ռեակցիաներ թթվածնի հետ՝

ա) Si + Oշ → SiOշ
Սիլիցիումի երկօքսիդ

բ) 2Zn + Oշ → 2ZnO
Ցինկի օքսիդ

գ) 2Ba + Oշ 2BaO
Բարիումի օքսիդ

դ)2Hշ + Oշ → 2HշO
Ջրի ձևավորում

ե)4Al + 3Oշ → 2AlշO\3
Ալյումինի երկօքսիդ

Այս ռեակցիաներում առաջացած օքսիդները հայտնի են որպես՝

  • SiO₂՝ սիլիցիումի երկօքսիդ
  • ZnO՝ ցինկի օքսիդ
  • BaO՝ բարիումի օքսիդ
  • H₂O՝ ջրածնի օքսիդ
  • Al₂O₃՝ ալյումինի երկօքսիդ

Տնային աշխատանք

Սպիտակ փաթիլները, ինչպես խնձորենու ծաղկաթերթեր, դողալով ու երկյուղած իջնում են տանիքների վրա, մարդկանց գլխին, ուսերին, ձիերի մեջքին, ծառերի ճյուղերին ու հեռագրաթելերին, և գիշերային թիթեռների պես պտտվում վառված լապտերների շուրջը։

Կարծես մի անողորմ, մի հսկայական ձեռք երկնային բարձունքից մաղում-թափում է նրանց ցած, որ գան-թաղվեն փողոցների ցեխերի մեջ։

Եվ ահա վախվխելով իջնում են նրանք։ Ուրիշ մարդկանց թվում իջնում են նրանք և ծեր ամուրի Պողոսի ուսերին ու գլխին, որ վերարկուի օձիքն ականջներին քաշած պաշտոնատեղից դառնում է տուն։

Նա հենց նոր դուրս եկավ հագուստեղենի խանութից, ուր գործակատար է երկար տարիներ ի վեր, և հիմա շտապում է տուն ընթրելու։

Ծեր Պողոսն այսպես է. նա միշտ տանն է ընթրում և միշտ շուտ է տուն դառնում։ Նա այն ամուրիներից չէ, որոնք սրճարանում մնում են մինչև գիշերվա 1-2-ը, սիրում են դերասանուհիներ, խոհարարուհիներ, պես-պես փողկապներ և մյատնի կանֆետ։ Ո՛չ… Պողոսն այդպիսի բան չգիտի, նա շատ համեստ է իր կենցաղավարության և ձգտումների մեջ, քնում է երեկոյան ժամը իննին, զարթնում է վեցին, երբ Թիֆլիսի գործարանների սուլիչը աշխատանքի է կոչում բանվորներին. խմում է թեյ, ճաշին ուտում է մի տեսակ կերակուր, իսկ երեկոյան ինչ կպատահի… Առաջ նա սիրում էր մորը, իսկ հիմա, նրա մահից հետո, իր վիշտն և ուրախությունը բաժանում է մոր թողած կատվի հետ… Այսպես է ծեր Պողոսը։ Բայց նա ունի և իր հոգսը — չլինի՜ թե մի հիմար բան պատահի և հանկարծ գործից հեռացնեն իրեն, կամ տանտերը սենյակի քրեհն ավելացնի… Պետք է զգո՜ւյշ լինել…

Չնայած ցուրտ է, բայց ծեր ամուրին տուն է դառնում ուրախ տրամադրությամբ։ Նրա մտքերը թափառում են իր փոքրիկ սենյակում, պտտվում հացի սեղանի շուրջը, նայում են պատից կախված մոր պատկերին, սեղանի ծայրին նստած կատվին և կանգ են առնում անկողնի վրա, ուր իր հետ միասին գիշերները ննջում է մոր թողած ժառանգությունը… Վանա կատուն։ Սակայն նրան ավելի զբաղեցնում է ընթրիքը… Այսօր ձկան գլուխ կա տանը…

Բայց ահա նա մոտենում է իր սենյակին, պատշգամում թափ է տալիս վրայի ձյունը, բանալիի երկու պտույտով բանում է դուռը և մտնում ներս։ Ներս մտնելով՝ սպասում է, որ կատուն մթան մեջ ահա կքսվի ոտներին և կմլավի, թե «սոված եմ»։ Այսպես է հասկանում ծեր ամուրին կատվի մլավոցը… Բայց կատուն այսօր, հայտնի չէ ինչո՛ւ, չի քսվում նրա ոտներին, ի՞նչ է պատահել… Ամուրին զարմանում է մի քիչ. ասենք այդպիսի դեպք հաճախ է պատահում. զարմանալու ոչինչ չկա… նա վառում է լամպը և նայում այս ու այն կողմ, կատուն դարձյալ չի երևում։

— Որտե՞ղ ես, է՛յ,— ասում է ամուրին և կանչում.— փիսի՛, փիսի՛, փիսի՛…

Կատուն դանդաղ դուրս է գալիս մահճակալի տակից և գլուխը կախ, անշարժ կանգնում տիրոջ առաջ։

— Քեֆդ էլի վատ է, հա՜,— խոսում է Պողոսը։— Ով գիտի սովա՞ծ ես… Ոչինչ, հիմի ուտելու բան կտամ քեզ…

Վերջին խոսքերն արտասանելով՝ նա գնում է դեպի հացի սեղանը. բայց դեռ սեղանին չհասած՝ կանգնում է մեխվածի պես։

— Դրա համար ես մռութդ կախել հա՜,— հանկարծ դառնում է կատվին բարկացած։— Ա՜խ, անպիտա՛ն. ախ, դու անամո՛թ…

Եվ նա զայրույթով ձեռքերը թափ է տալի կատվի վրա։

Չնայած ինքը Պողոսը ձկան պնակը ծածկել էր մի ուրիշ պնակով, բայց կատուն, այդ անպիտանը, այնուամենայնիվ կերել է ձուկը։

— Սա քանիերորդ անգամն է, որ այսպես ես անում, անամո՛թ… Կգայի, մենակ չէի ուտի, քեզ էլ կտայի… Իսկ դու, ագահ անասուն, վերցրել ու կերել ես առանց սպասելու,— ասում է ամուրին որդուն խրատող հոր եղանակով և հանկարծ գոչում բարկացած.— Անպիտա՛ն, անպիտա՛ն։

Կատուն երկյուղով շարժում է պոչը և գնում անկյունում նստում։ Նա զգում է, որ հանցավոր է, ուստի և գլուխը կախում է կրծքին։

— Չէ՜, ինչպես տեսնում եմ, դու արդեն չափը անցնում ես,— շարունակում է Պողոսը՝ ձեռքերը թափահարելով։— Անցյալ օրը բաժակն ես կոտրել, էն օրը սերն էիր կերել, էսօր էլ ձուկը… Սա ի՞նչ է… իսկ ինչ քո՛ւ բանն է, էն չես անում։ Գիշերները մկները հանգիստ չեն տալի, դու տերը չես ըլում և վերցնում ես ձուկն ուտում…

Կատուն պոչը սեղմում է ոտներին և գլուխն ավելի իջեցնում, ինչպես մեղապարտը դատախազի առաջ։

Ծեր ամուրին շարունակում է բարկացած անցուդարձ անել։ Նրան ավելի զայրացնում է կատվի համարձակությունը, որ ձուկը կերել է ամբողջապես և միայն ոսկրափշերն է թողել, գոնե մի կողմն ուտեր, էլի ոչինչ, բայց նա կերել է բոլորովին… Եվ Պողոսի բարկությունն աճում է ավելի։ Նա ձեռքը թափ է տալիս հանցավոր կատվի վրա և բացականչում.

— Դո՛ւրս, դո՛ւրս էստեղից, անպիտա՛ն…

Ու դուռն արագությամբ բանալով՝ նա կատվին անում է պատշգամբը և ինքը նստում-մտածում, թե ինչո՞վ ընթրի այս երեկո. ոչ հաց կա, ոչ պանիր. ճաշարան չարժե գնալ՝ հա՛մ թանկ է, հա՛մ անմաքուր… Ու մտածում է երկար։

Մինչ նա մտածում է այսպես, դուրսը կատուն քսվում է դռանը, թռչում լուսամուտի գոգը և չանգռում ապակիները։

— Սատկի՛ր, սատկի՛ր,— ասում է ամուրին։— Բաց չեմ անի, սատկի՛ր…

Ու այս ասելով՝ նա ավելի հաստատ է նստում տեղը, կամենալով ցույց տալ, կարծես, թե իր վճիռն անխախտ է։ Բայց կատուն նորից ոտները քսում է դռանը, թռչում է լուսամուտի գոգը և, ապակիները չանգռելով, մլավում։

Ինչպես երևում է, մրսում է։

— Սատկի՛ր,— ասում է ամուրին նորից,— ձուկը կուտե՞ս…

Սակայն կատուն այս անգամ սաստկացնում է մլավոցը, որ անշուշտ հասնում է հարևանների ականջը։ Նա իր չանգերով նորից բախում է դուռն ու լուսամուտը, և ծեր ամուրիին թվում է, թե կատուն իր մլավոցով ասում է.

«Ների՛ր, ների՛ր, էլ չեմ անի»։

— Քեզ չպետք է ներել, անպիտա՛ն,— ասում է ամուրին։– Դու ամենևին չես խրատվում… Ու այս ասելով՝ նայում է պատից կախված մոր պատկերին, որի հայացքը կարծես ասում է. «Ների՛ր, Պողոս, մեղք է, ների՛ր». հետո մտածում է, որ ձկան գլուխն ուտելով՝ ինքն առանձին բան չէր շահի, չուտելով էլ՝ ոչինչ չի կորցնում։

«Ենթադրենք թե սկի չկա,— մտածում է նա ինքն իրեն, և գտնում է, որ իր արածը այնքան էլ լավ բան չէ. կատվին թողել է դուրսը մլավելով, հարևանները կիմանան, այդ էլ մի ամոթ… Եվ մի փոքր տատանվելուց հետո, նա դնում է դեպի դուռն ու ասում.

— Հը՛մ, էլ էդպես բան կանե՞ս… Ցուրտը կերա՜ր։ Խրատվի՛ր հիմի…

Ու մի քանի րոպեից փակ դուռը բացվում է կրկին և կատուն մտնում է ներս։

Նա մռռոցով քսվում է ծեր ամուրիի կոշիկներին, վարտիքի տոտերին, կարծես շնորհակալություն է հայտնում։

— Այսպես, սիրելիս, այս քեզ խրատ,— մատը թափ է տալի ամուրին։— Մյուս անգամ չհամարձակվե՛ս… Իսկ եթե համարձակվեցիր՝ վա՜յ քեզ… Այն ժամանակ ի՛նչ կուզես արա, էլ դուռը բաց չեմ անի։ Հասկանո՞ւմ ես, որ ես ասում եմ բա՛ց չեմ անի, նշանակում է՝ բաց չեմ անի…

Սակայն կատուն, որ միշտ լսում է այս խոսքերը, ըմբռնում է միայն այն, որ ինքն ի՛նչ էլ ուտում է թաքուն, որքան էլ բարկանում է տերը ու դուրս անում իրեն, բայց և այնպես, ամեն անգամ էլ դուռը բացվում է իր առաջ։

Անցնում է մի ժամ. ծեր ամուրին լույսը հանգցնելով մտնում է անկողին, իսկ կատուն, մեջքը բարձրացնելով ու ձգելով, կծկվում է ու պառկում նրա ոտների վրա։ Փոքր անց՝ ցածրիկ սենյակը լցվում է քնի հանգիստ մշմշոցով…

Առաջադրանքներ:

1.Քննարկիր  պատմվածքը:
2.Ինչու է վերնագրված  «Բարեկամներ»: Համոզի՞չ է վերնագիրը;
3.Դո՛ւրս գրիր այն արտահայտությունները, որոնք քեզ կօգնեն նկարագրելու Պողոսին:
4.Բնութագրիր  Պողոսին՝ ուշադրություն դարձնելով սովորույթներին, բնավորությանը:
5.Ինքդ փորձիր վերնագրել պատմվածքը:

1. Պատմվածքի քննարկում

Պատմվածքը ներկայացնում է ծեր Պողոսին, ով իր կյանքը անցկացնում է սակավ ու համեստ: Նա ունի միակ ընկերությունը՝ իր կատուն, որի հետ ապրում է մոր մահից հետո։ լ։

2. Վերնագիր «Բարեկամներ»

Վերնագիրը կարող է համարվել համոզիչ, քանի որ այն արտացոլում է Պողոսի և կատվի միջև եղած փոխհարաբերությունները։

3. Պողոսին նկարագրող արտահայտություններ

  • Նա միշտ տանն է ընթրում և միշտ շուտ է տուն դառնում։
  • Նա շատ համեստ է իր կենցաղավարության և ձգտումների մեջ»։
  • Նրա մտքերը թափառում են իր փոքրիկ սենյակում։
  • Այն ժամանակ ի՛նչ կուզես արա, էլ դուռը բաց չեմ անի։

4. Պողոսի բնութագիր

Պողոսը չափազանց համեստ ու մտածող մարդ է, որը ապրում է իր սովորություններով: Նա հետևողական է իր է նրա անապահովությունը։

5. Մուտքի նոր վերնագի

Избранное

Ջրածնի ստացումը

Ջրածինն ազատ վիճակում առաջին անգամ ստացել է անգլիացի գիտնական Հենրի Քավենդիշը:

download.jpg

      Հենրի Քավենդիշ

      (1731−1810)

Լաբորատոր պայմաններում ջրածին են ստանում որոշ մետաղների և թթուների (նպատակահարմար է՝ ցինկի ու աղաթթվի) փոխազդեցությունից:

Zn+2HCl=ZnCl2+H2

Գոյություն ունեն սարքեր, որոնց միջոցով ջրածին կարելի է ստանալ ընդհատումներով,այսինքն՝ ցանկացած պահի քիմիական ռեակցիան հնարավոր է դադարեցնել և ապա՝ կրկին վերսկսել:

Այդպիսի սարքերից են Կիպի ապարատը և ընդհատումներով ջրածին ստանալու փոքր սարքը:

0023-013-Poluchenie-vodoroda.png

                Կիպի ապարատ

image139.jpg

ընդհատումներով ջրածին  ստանալու փոքր սարք

Արդյունաբերության մեջ ջրածին ստանում են՝ 

1. մեթանի ջերմային քայքայումից՝

CH4−→C+2H2

2. մեթանի և գերտաքացրած ջրային գոլորշիների փոխազդեցությունից՝

CH4+2H2O=4H2+CO2

3. ջրային գոլորշիները բաց են թողնում շիկացած կոքսի (ածուխ, որը շիկացնում են առանց օդի մուտքի) վրայով: Ռեակցիայի հետևանքով ստացված ածխածնի (II) օքսիդը և ջրածնի խառնուրդը անվանում են «ջրագազ»՝

C+H2O−→ H2+CO2

տնային աշխատանք

1.Բառակապակցությունների իմաստն արտահայտել մեկ բառով:
Գիտական ենթադրություն-ենթագիտակցություն
կառավարության ղեկավարը- վարչափետ
փայտագործ վարպետ- փայտակերտ
գինի մատուցող- մատրվաք
արջի բույն- որջ
գլխի մազերը թափված- ճաղաթ
լուսնի մանգաղ- մահիկ
մետաղե պաշտպանիչ գլխարկ-սաղավարդ
գազանի բերան-երախ
հայրենիքից արտաքսված-վտարանդի
վատ լուր —գույժ
բարի լուր- ավետիս
ոչ դեմ և ոչ կողմ-ձեռնպահ

2.Բառակապակցությունն անվանել մեկ բառով:
Յոթ գլխով-յոթգլխանի, ստրուկի մտքով-ստրկամիտ, լի և առատ-լիուլի, կյանքի հյութ-կենսահյութ, ցավից լլկված-ցավալլուկ, մոլոր մտքով-մտմոլոր, սուր ընթացող-սրնթաց, խելքը կորցրած-խելագար, նոր հայտնված-նորահայը, մենակ ապրող-մենակյաց, խիստ բարքով-խստաբարում, երկար ապրող-երկարակյաց, նոր եկած-նորեկ, աչքին հաճելի-աչքահաճող:

3.Տրված բարդ բառերի առաջին բաղադրիչները փոխելով՝ ստանալ նոր բառեր:
Լեռնագագաթ —բարձրագագաթ
մեղմաձայն —բարձրաձայն
պերճաշուք-մեծաքուրք
բերդակալ-տիրակալ
հուսաբեկ-վճռաբեկ
հուշաղբյուր-ցայտաղբյուր
գնահատանիշ-էջանիշ
ժպտադեմ-խստադեմ
բեմահարթակ-ցատկահարթակ
գեղատես-սրատես
4.Բառաշարքում ընդգծել ը գաղտնավանկ ունեցող բառերը:
Վերջնագիծ, հյուրընկալ, նկարելակնթարթգլխարկխճանկար, արագընթաց, լեռնաբնակ, զրահ, նվագարանփղձկալ, այծյամ, հնչյուն, վեհանձն, արթմնիչվերթ:

5.Բառաշարքում ընդգծել ապ- նախածանցն ունեցող բառերը:
Ապրանք, ապաբախտապուշ, ապակի, ապուպապապօրինիապուխտ, ապագա, ապացույց, ապստամբ, ապավեն, ապառաժ, ապաստան, ապերախտ, ապար, ապտակ, ապրուստ, ապազգային, ապուր:

6. Բառաշարքում ընդգծել անհոդակապ բառերը:
Բնավեր
խճավազբազմազգխաղասացչվերթագեվազ, բեռնատար, եռակողմ, ցլամարտ, գանձարկղուղեկալհաղթանդամաղվեսագիգինետուն, ձյունապատ, վազանցարգավանդ, լուսանկար, հերարձակ:
7. Ընդգծել փոխաբերական իմաստով գործածված բառակապակցությունները:
Թաց գետին, դառը խոսք, գույնզգույն ծաղիկներ, մայրացած հասկ, նիրհած դաշտեր, բախտի անիվ, բարդ խնդիր, սուր աչք, վարդագույն երազննջող առվակ, փրփրուն ալիք, ծաղկած այգի, լալկան ուռենի:
8 Շարքում
 գտնել հոմանիշ բառերի 8 
զույգ:
Արի, արագ, անզոր, հոյակապ, սնամեջ, անապական, գոռոզամիտ, աննկուն, ինքնահավան, անվեհեր, գեր, վճիտ, սքանչելի, ունայն, աննվաճ, մարմնեղ, թույլ, փութկոտ:

Արի-անվեհեր

արագ-փութկոտ

անզոր-թույլ

հոյակապ-սքանչելի

սնամեջ-ունայն

անապական-վճիտ

գոռոզամիտ-ինքնահավան

աննկուն-աննվաճ

գեր-մարմնեղРубрик