1.Գրի՜ր մտքերդ՝ «Բան ունեմ ասելու » վերնագրով։
Մի մեծ բան ունեմ ասելու այս աշխարհին․ անհրաժեշտ է դադարեցնել բոլոր պատերազմները։Իմ համար ատելի է պատերազմը, քանի որ տուժում են մարդիկ՝ կանայք, երեխաներ, ծերեր և իհարկե կռվող տղամարդիկ։Մարդիկ անցնում են տառապանքի միջով, կորցնում են իրենց ամբողջ կյանքի ստեղծածը կորցնում են իրենց համար թանկ մարդկանց՝ հավերժ մնալով վշտի և սգի մեջ։
2.Տեքստի բայերը փոխի՛ր այնպես, որ պատասխանեն ի՞նչ արեց (արեցին) հարցին: Բայաձևերից ո՞րը կանվանես անցյալ կատարյալ, ո՞րը` անկատար անցյալ:
Ճապոնացի տասնիննամյա մի ծառայող հուլիսյան մի կիրակի օր բարձրացավ Մուկաբակի լեռը: Ալպինիզմի համապատասխան պատրաստություն չունենալու պատճառով նա զառիթափից պոկվեց և ընկավ լեռնային գետակը: Ջուրն ընկնելիս կորցրեց գիտակցությունը և ուշքի եկավ գահավիժող ջրվեժի կենտրոնում աճած միայնակ սոճու ճյուղերից կախված: Ծառը նրան մի ամբողջ շաբաթ պատսպարեց: Նրան ալպինիստները գտան միայն հաջորդ կիրակի:
անկատար անցյալ-պատսպարեց
անցյալ կատարյալ-բարձրացավ, պոկվեց, ընկավ, կորցրեց, ուշքիեկավ, գտան
3.Փակագծերի բայերը պահանջված ձևով գրի՛ր, հետո տեքստերը համեմատի՛ր:
Ա. Խոտերն ու ծաղիկներն ինչպե՞ս կարտահայտեն զգացմունքները, եթե շարժվել կարողանան: Եթե բուսաբանները փորձ անեն ու իմանան այդ հարցի պատասխանը, օգտակար բույսերի համար ավելի լավ պայմաններ կստեղծեն և, հավանաբար, կկարողանան ավելի արդյունավետ պայքարել մոլախոտերի դեմ:
Բ. Խոտերն ու ծաղիկներն ինչպե՞ս կարտահայտեին զգացմունքները, եթե շարժվել կարողանային: Եթե բուսաբանները փորձ անեին ու իմանային այդ հարցի պատասխանը, օգտակար բույսերի համար ավելի լավ պայմաններ կստեղծեին և, հավանաբար, կկարողանյին ավելի արդյունավետ պայքարել մոլախոտերի դեմ:
4..Փակագծերում տրված բայերը գրի՛ր պահանջված ձևով: Պարզվում է, որ մարդու առողջական վիճակը նախ և առաջ կախված է մարդկային հարաբերություններից: Նախանձը, օրինակ, ոչ միայն որդի նման կրծում է մարդու հոգին և տակնուվրա անում էությունը, այլև առաջացնում է ստամոքսի խոց ու արյան ճնշման հիվանդություններ: Ահա թե ինչու են ասում. «Եթե չես ցանկանում տառապել, մի՛ նախանձիր»: Զրպարտությունը, վիրավորանքը, շողոքորթությունը, անտաշ վերաբերմունքն ու հայհոյանքը նիկոտինի ու ալկոհոլի նման թունավորում է նաև մարդու օրգանիզմը:
Երկրում առաջին ծխողներր եգիպտական փարավոններն են եղել: Մ.թ. ա. երկրորդ հազարամյակին վերաբերող մի թանգարանում հնագետները ծխելու հարմարանքներ են
գտել: Սենյակները ներկելիս պատուհաններն ու դռները փակ պիտի լինեն, որովհետև միջանցիկ քամին ու խոնավ օդը չեն թողնում, որ ներկը հավասարապես չորանա:
5.Տրված բառերից որքան հնարավոր է ածանցավոր բայեր կազմիր։
Ա. Ընկեր-ըկերանալ, ընկերացնել, թանձր-թանձրանալ, թանձրացնել, խոր-խորանալ, խորացել:
Բ. Վախ-վախենալ, վախեցնել, կամ-կամենալ, մոտ-մոտենալ, մոտեցնել:
Գ. Հաս-հասնել, հասցնել, անց-անցնել, հագ-հագեցնել, հագնվել:
Դ. Թիռ-թռնել թռչկոտել թռցնել, սառ-սառեցնել սառչել, կիպ-կպնել, կպչել:Рубрика:








