Այո՛, Ռուսաստանում ինձ հետ հրաշք բաներ քիչ չեն պատահել։
Մի անգամ հետևում էի մի արտասովոր նապաստակի։
Նապաստակը շատ արագավազ էր։ Վազում է ու վազում, գոնե մի րոպե հանգստանա։
Երկու օր, առանց ձիուց իջնելու, վազում էի նրա հետևից, բայց հասնել չկարողացա։
Իմ հավատարիմ շունը՝ Դիանկան, ոչ մի քայլ նապաստակից ետ չէր մնում, իսկ ես ոչ մի կերպ չկարողացա մի գնդակի տարածություն մոտենալ։
Երրորդ օրը, այնուամենայնիվ, կարողացա խփել այդ անիծված նապաստակին։ Հենց որ ընկավ խոտի վրա, ես ձիուց ցած թռա և սկսեցի նայել։
Երևակայեցեք իմ զարմանքը, երբ ես տեսա, որ այդ նապաստակը բացի սովորական ոտքերից, պահեստի ոտներ էլ ունի։
Այո՛, մեջքի վրա ուներ հրաշալի ամուր ոտքեր։ Երբ ներքևի ոտքերը հոգնում էին, նա շուռ էր գալիս մեջքի վրա՝ փորը դեպի վեր և պահեստի ոտքերով շարունակում փախչել։
Զարմանալի չէ, որ ես երեք օր շարունակ խելագարի նման վազում էի նրա հետևից։
Հարցեր և առաջադրանքներ
- Դուրս գրի՛ր անծանոթ բառերն ու օնլայն բառարանի օգնությամբ բացատրի՛ր։
- Բառարանի օգնությամբ գտիր տրված բառերի հականիշ (հակառակ իմաստ) բառերը:
Զարմանալի -սովորական
Արտասովոր — սովորական
Վազել — քայլել
Հավատարիմ — դավաճան, անհավատարիմ
Ընկնել — ելնել, բարձրանալ, վեր կենալ
Ընդգծված ընդարձակ նախադասությունները համառոտիր, թող միայն ո՞վ, ի՞նչ արեց հարցերին պատասխանող բառերը: Զարմանալի չէ, որ ես երեք օր շարունակ խելագարի նման վազում էի նրա հետևից: Ես վազում էի:
Շարունակի՛ր պատմությունը: Հորինիր շարունակությունը, նկարիր Paint-ով, ապա սարքիր հեքիաթի գիրք power ponit-ով կամ տեսանյութի ձևով՝ կցելով նկարներն ու տեքստը:
Ես զարմացած նայում էի ընկած նապաստակին, մեկ էլ հանկարծ նա արթնացավ ու զարմացավ, ու ասաց.
-Դու ով ես,- ասաց նապաստակը:
— Ես ութոտնուկն եմ: Իսկ երբ կանգնեց նա ընկավ ու նաեց ոտքերին ու ասաց.
-Սա ինչ է, ինչու են իմ մոտ այսպիսի ոտքեր,- ութոտնուկը ասաց:
-Ես խեղդվում էի ու իմ ոտքերը կտրվեցին բայց ես չուզեցա որ ծովը կեխտոտվի ու ես կպցրեցի քեզ, երբ տեսա, որ դու ոտք չունես: Նապաստակն ու ութոտնուկը կռվեցին տարիներ ու ամիսներ, նոր հանգստացան: