Նախադասությունները լրացրու՝ որքան հնարավոր է շատ նոր բառեր ավելացնելով:
Մեր շատ սիրելի բակը կանաչել է։
Բակում երեխաներն ուրախ խաղում ու աղմկում են։
Մայրիկները զրուցում են իրենց հարևանների հետ, քննարկում օրվա անցուդարձն ու անելիքը:
Կատուն երկայնքով, ծուլորեն փռված արևի տակ՝ խաղում է իր փափուկ պոչի հետ:
Շունը պոչը տնկած դես ու դեն է վազում, երբեմն էլ իր վրա ուշադրություն գրավելու համար հաչում է:
Արդեն երեկո է:
Հայրիկները աշխատանքից հոգնած, իրենց օրվա վաստակն առած , վերադառնում են տուն:
Իջնում է աստղալից գիշերը:
Եվ վերջապես զբաղված ու ծանր օրից հետո բոլորը վերդառնում են տուն և բակը խաղաղվում է: