Տնային աշխատանք

1.Գրի՜ր մտքերդ՝ «Բան ունեմ ասելու » վերնագրով։

Մի մեծ բան ունեմ ասելու այս աշխարհին․ անհրաժեշտ է դադարեցնել բոլոր պատերազմները։Իմ համար ատելի է պատերազմը, քանի որ տուժում են մարդիկ՝ կանայք, երեխաներ, ծերեր և իհարկե կռվող տղամարդիկ։Մարդիկ անցնում են տառապանքի միջով, կորցնում են իրենց ամբողջ կյանքի ստեղծածը կորցնում են իրենց համար թանկ մարդկանց՝ հավերժ մնալով վշտի և սգի մեջ։

2.Տեքստի բայերը փոխի՛ր այնպես, որ պատասխանեն ի՞նչ արեց (արեցին) հարցին: Բայաձևերից ո՞րը կանվանես անցյալ կատարյալ, ո՞րը` անկատար անցյալ:

Ճապոնացի տասնիննամյա մի ծառայող հուլիսյան մի կիրակի օր բարձրացավ Մուկաբակի լեռը: Ալպինիզմի համապատասխան պատրաստություն չունենալու պատճառով նա զառիթափից պոկվեց և ընկավ լեռնային գետակը: Ջուրն ընկնելիս կորցրեց գիտակցությունը և ուշքի եկավ գահավիժող ջրվեժի կենտրոնում աճած միայնակ սոճու ճյուղերից կախված: Ծառը նրան մի ամբողջ շաբաթ պատսպարեց: Նրան ալպինիստները գտան միայն հաջորդ կիրակի:

անկատար անցյալ-պատսպարեց

անցյալ կատարյալ-բարձրացավ, պոկվեց, ընկավ, կորցրեց, ուշքիեկավ, գտան

3.Փակագծերի բայերը պահանջված ձևով գրի՛ր, հետո տեքստերը համեմատի՛ր:

Ա. Խոտերն ու ծաղիկներն ինչպե՞ս կարտահայտեն զգացմունքները, եթե շարժվել կարողանան: Եթե բուսաբանները փորձ անեն ու իմանան այդ հարցի պատասխանը, օգտակար բույսերի համար ավելի լավ պայմաններ կստեղծեն և, հավանաբար, կկարողանան ավելի արդյունավետ պայքարել մոլախոտերի դեմ:

Բ. Խոտերն ու ծաղիկներն ինչպե՞ս կարտահայտեին զգացմունքները, եթե շարժվել կարողանային: Եթե բուսաբանները փորձ անեին ու իմանային այդ հարցի պատասխանը, օգտակար բույսերի համար ավելի լավ պայմաններ կստեղծեին և, հավանաբար, կկարողանյին ավելի արդյունավետ պայքարել մոլախոտերի դեմ:

4..Փակագծերում տրված բայերը գրի՛ր պահանջված ձևով: Պարզվում է, որ մարդու առողջական վիճակը նախ և առաջ կախված է մարդկային հարաբերություններից: Նախանձը, օրինակ, ոչ միայն որդի նման կրծում է մարդու հոգին և տակնուվրա անում էությունը, այլև առաջացնում է ստամոքսի խոց ու արյան ճնշման հիվանդություններ: Ահա թե ինչու են ասում. «Եթե չես ցանկանում տառապել, մի՛ նախանձիր»: Զրպարտությունը, վիրավորանքը, շողոքորթությունը, անտաշ վերաբերմունքն ու հայհոյանքը նիկոտինի ու ալկոհոլի նման թունավորում է նաև մարդու օրգանիզմը:

Երկրում առաջին ծխողներր եգիպտական փարավոններն են եղել: Մ.թ. ա. երկրորդ հազարամյակին վերաբերող մի թանգարանում հնագետները ծխելու հարմարանքներ են

գտել: Սենյակները ներկելիս պատուհաններն ու դռները փակ պիտի լինեն, որովհետև միջանցիկ քամին ու խոնավ օդը չեն թողնում, որ ներկը հավասարապես չորանա:

5.Տրված բառերից որքան հնարավոր է ածանցավոր բայեր կազմիր։

Ա. Ընկեր-ըկերանալ, ընկերացնել, թանձր-թանձրանալ, թանձրացնել, խոր-խորանալ, խորացել:

Բ. Վախ-վախենալ, վախեցնել, կամ-կամենալ, մոտ-մոտենալ, մոտեցնել:

Գ. Հաս-հասնել, հասցնել, անց-անցնել, հագ-հագեցնել, հագնվել:

Դ. Թիռ-թռնել թռչկոտել թռցնել, սառ-սառեցնել սառչել, կիպ-կպնել, կպչել:Рубрика:

Տնային աշխատանք

Կարդա,՜ և կետադի՜ր և պատմի՜ր։

Արևի  ճառագայթները  տարածվել  էին  ողջ  հնդկական  երկրի  վր ւա,  բայց  չէին  հասնում  Խոր Հովտին։  Այնտեղ  խստաշունչ  ձմեռն  էր  իշխում,  և  բոլոր  կենդանիները բացառությամբ  թավամազ  արջի  Արևի  գթությունն  էին  աղերսում։

Մի  գիշեր  սոսկալի  փոթորիկ  սկսվեց․  այնպիսի  փոթորիկ, որ  ծառեր  էր  ջարդում  և  արմատախիլ  անում  ժայռեր  էր  փշրում  և  իր  ճանապարհին  ավերում  ամեն  ինչ։  Սակայն  մի  փոքրիկ  կղզյակի  վրա Մեծ  Ջրերի  մեջտեղում  կանգնած  էր  միայնակ  մի  թզենի  և  անտարբեր  երգում  էր  գարնան  երգը ծաղրելով  մոլեգնող  տարերքը։

Այս  բանն  ավելի  կատաղեցրեց  փոթորկին։

―  Քեզ  կսպանե՛մ,―  գոռաց  ամպրոպը  և  հարվածեց  քաջ  թզենու  ուղղակի  սրտին։

Ա՛յ  քեզ  զարմանք,  նույնիսկ  նրա  երգը  չդադարեց։  Թզենու  սրտում  վառվող  կրակը  երգը  փոխանցեց  լճի  ալիքներին  որոնք  հերթով  փոխանցեցին  ափերին  և  այնտեղից դեպի  հեռուները։

Արդեն  փոթորիկը  ուժասպառվում  էր։  Համարյա  արևածագ  էր  փոթորիկը  հեռացել  էր  հյուսիս  իր  ետևում  ավերածություն  թողնելով։  Ամպրոպը  նույնպես  չվել  էր  փոթորկի  հետ  անընդհատ  ետ  նայելով  շանթահարված  թզենուն։  Թզենին  այլևս  չէր  երգում  նրա  բունն  ու  ճյուղերը  կրակով  էին  բռնկված  և  կապույտ  ծխի  մի  սյուն  էր  երկինք  բարձրանում։

Խոր  Հովտում  բնակվող  կենդանիները  շուտով  նկատեցին  այդ  ծուխը։

Անգղը  թռավ  վեր  և  աչքերը  հառեց  ծխի  կողմը։

  Կրա՜կ,―  գոչեց  նա կրակ  կա  կղզու  վրա։

ինչ  բան  է  այդ  կրակը,  ինչի՞  է  նման հարցրին  մյուս  կենդանիները։

Մի  կարմրադեղին  բան  է  և  անընդհատ  երգում  է ահա  ամենը,  ինչ  գիտեմ  կրակի  մասին  պատասխանեց  անգղը։

Կրակը  մեր  բարեկամն  է  ասաց  սարդը եթե  կարողանանք  կրակը  բերել մեզ  տաք  կպահի։  Ուզո՞ւմ  եք  գնամ  բերեմ։

Ի՞նչ․․․  Դո՞ւ, ծիծաղեց  բուն  հեգնանքով,―  քո  սրունքներն  այնքան  ծուռտիկ  են մի  արջի  քուն  կտևի  մինչև  գնաս  և  վերադառնաոս։  Ես  ինքս  կգնամ։

Բուն  թափահարեց  թևերը  և  շարժվեց  դեպի  կղզին։

Պարզվեց  որ  կրակ  բերելը  շատ  ավելի  դժվար  էր,  քան  թվում  էր  բուին։  Նա  վերցրեց  շիկացած  կրակի  մի  կտոր  և  ցավից  գոռալով վայր  գցեց  անմիջապես։  Նա  խանձել  էր  իր  փետուրները  և  շատ  ուրախ  կլիներ  եթե  տուն  վերադառնար  առանց  նոր  փորձանքի։  Երբ  վերադարձավ անմխիթար  կերպով  մի  ճյուղի  նստած  ջանում  էր  արդարացնել  իրեն։

Կրակը  մեր  բարեկամը  չէ նա  նույնիսկ  չուզեց  ինձ  հետ  խոսել քիչ  էր  մնում  սպաներ  ինձ։

  Ես  դիմացկուն  մաշկ  ունեմ պարծեցավ  ակնոցավոր  օձը   գնամ  տեսնեմ  ինչ  կարող  եմ  անել։

Բայց  նա  էլ  այրվածքներ  ստանալով  իսկույն  ընկրկեց։

Կրակը  արտակարգ  ուժ  ունի   բացատրեց  նա  մյուսներին,  երբ  վերադարձավ  ձեռնունայն ամբողջովին  այրեց  ինձ։

Դուք  ինձ  մոռացե՞լ  եք։  Ես  արտակարգ  ուժ  ունեմ,  և  ո՞վ  գիտե,  գուցե  ինձ  հաջողվի  կրակը  բերել։  Ես  գիտեմ  նրա  հետ  վարվելու  ձևը ասաց  սարդը։

Թեև  ոչ  ոք  չհավատաց,  բայց  ոչ  մեկն  այս  անգամ  չփորձեց  նրան  հեգնել,  բոլորն  էլ  ուզում  էին  տեսնել թե  նա  ինչպես  կկատարի  իր  խոստումը։

Սարդը  չշտապեց  գնալ։  Ամենից  առաջ  մի  մեծ  պարկ  ճարեց  և  խնամքով  ծալելով,  կապեց  իր  մեջքին։  Հետո  ճանապարհ  ընկավ։

Նրա  ճանապարհորդությունը  երկար  տևեց։  Սարդի  ծռմռված  սրունքները  դժվարությամբ  էին  հաղթահարում  հանդիպող  խոչընդոտները,  և  երբ  մտավ  ջուրը,  ալիքները  նրան  այս  ու  այն  կողմ  էին  շպրտում, նա  աշխատում  էր,  որ  իր  մեջքի  բեռը  իրեն  ջրի  հատակը  չքաշի։

Մի  փոքր  հանգստանալուց  հետո  սարդը  վճռական  գործի  անցավ։  Իր  կապոցից  հանելով  մի  երկար  թել կամաց֊-կամաց  փաթաթեց  ամենաշիկացած  կտորին  և  սկսեց  մի  կախարդական  պար  պարել  որպեսզի  թելը  չբռնկվի։  Երբ  վերջացրեց,  թանկագին  ավարը  դրեց  կապոցի  մեջ  և  վերադարձի  ճամփան  բռնեց։

Բոլոր  կենդանիները  նրան  էին  սպասում։  Նրանք անհամբեր  հետաքրքրությամբ  շրջապատեցին  սարդին  տեսնելու  թե  ի՞նչ  է  արել։  Սարդը  թափ  տվեց  կրակը  կապոցից  և  ասաց․

Քաջ  թզենին  մի  այնպիսի  բարեկամ  է  ուղարկել  որ  ամենադաժան  ցրտին  էլ  մեզ  կտաքացնի,  բայց  մենք  պետք  է  խնամենք  նրան  և  կերակրենք,  այլապես  կսառչի։

Հուսով  եմ որ  շատ  չի  ուտի ասաց  արջամուկը,  վախենալով,  որ  իր  բաժնի  կեսը  կրակին  կտան։

Մի  անհանգստացիր,  կրակը  միայն  չոր  փայտ  է  ուտում  հանգստացրեց  նրան  սարդը։

Օհո՜,  բայց  քիչ  առաջ  փոթորիկ  էր  և  ամբողջ  փայտը  թրջված  է։

Ես  նրան  կտամ  իմ  կեղևը  որ  թաց  էլ  է  վառվում   ասաց  սոճին   պոկելով  կեղևի  մի  մեծ,  սպիտակ  կտոր։

Սկյուռը  պոկեց  մի  մեծ  շերտ  և  մոտեցրեց  կրակին։  Դեղնակարմիր  ծուխ  բարձրացավ  սկսեց  վառվել։

Այն  ժամանակվանից  կրակը  երբեք  չի  հանգել։  Ցերեկները  սկյուռը  պահում  էր  կրակը,  իսկ  երեկոյան  բոլորը  հավաքվում  էին  նրա  շուրջը  և  երգում  մի  երգ  որին,  եթե  ուշադրությամբ  ականջ  դնեք,  կտեսնեք որ  մասնակցում  է  նաև  կրակը․
Երբ,  որ  կրակն  է  բոցկլտում  պայծառ,
Մենք  սիրով  նրա  շուրջն  ենք  հավաքվում,
Լսում  տերևների  երգը  անդադար․
Մեր  բարեկամն  է  կրակը  կյանքում։

Տնային աշխատանք

Կատարեք հետևյալ թարգմանությունը․

В одном африканском племени есть правило. В племени есть человек на определенной должности. Название должности «официальный лентяй».

Этому человеку не надо заниматься никакой физической работой: все, что он делает, это бездельничает. Более того, он может зайти в любую хижину и взять любую вещь, которая ему понравится. Может съесть всю еду в племени или плюнуть в общий котел. Может любому дать в лоб и ему нельзя дать сдачи, ибо табу.

Но на самом деле этот официальный лентяй ничего подобного не делает и вовсе не из человеколюбия. Знаете почему?

Должность выборная на один год, ушлёпок думает о последствиях: в следующим году «официальным лентяем» может стать кто-то из тех, кого он обидел, и тогда тот его вообще будет бить каждый день! И все племя старается не обижать друг друга, мало ли кто из них в следующем году может стать «лентяем».

В результате, не имея никакого репрессивного и контрольного аппарата, племя полностью обеспечивает себе внутренний порядок.

А вы говорите, дикари…

Աֆրիկյան մի ցեղ ունի կանոն. Ցեղում կա որոշակի դիրք ունեցող մարդ։ Աշխատանքի անվանումն է՝ «պաշտոնական ծույլ»։

Այս մարդը ոչ մի ֆիզիկական աշխատանք կատարելու կարիք չունի. նա միայն պարապ է: Ավելին, նա կարող է մտնել ցանկացած խրճիթ և վերցնել այն, ինչ իրեն դուր է գալիս։ Կարող է ուտել ցեղի ամբողջ կերակուրը կամ թքել ընդհանուր կաթսայի մեջ: Նա կարող է հարվածել ցանկացածի ճակատին, իսկ դու չես կարող նրան պատասխան հարված հասցնել, քանի որ է դա տաբու է:

Բայց իրականում այս ծույլ պաշտոնյան նման բան չի անում և ամենևին էլ մարդասիրությունից դուրս չէ։ Գիտե՞ք ինչու։

Պաշտոնն ընտրովի է մեկ տարով, փոքրիկ խաբեբայը մտածում է հետևանքների մասին. հաջորդ տարի նրանցից մեկը ում նա վիրավորել է, կարող է դառնալ «պաշտոնական ծույլը», իսկ հետո ընդհանրապես ամեն օր կծեծի նրան։ Եվ ամբողջ ցեղը փորձում է չնեղացնել միմյանց չգիտես թե նրանցից ով կարող է հաջորդ տարի «ծույլ» դառնալ։

Արդյունքում, առանց որևէ ռեպրեսիվ և վերահսկող ապարատի, ցեղը լիովին ապահովում է իր ներքին կարգը։

Իսկ դուք ասում եքվայրենիներ…

Տնային աշխատանք՞

Կատարեք հետևյալ թարգմանությունը․

В одном африканском племени есть правило. В племени есть человек на определенной должности. Название должности «официальный лентяй».

Этому человеку не надо заниматься никакой физической работой: все, что он делает, это бездельничает. Более того, он может зайти в любую хижину и взять любую вещь, которая ему понравится. Может съесть всю еду в племени или плюнуть в общий котел. Может любому дать в лоб и ему нельзя дать сдачи, ибо табу.

Но на самом деле этот официальный лентяй ничего подобного не делает и вовсе не из человеколюбия. Знаете почему?

Должность выборная на один год, ушлёпок думает о последствиях: в следующим году «официальным лентяем» может стать кто-то из тех, кого он обидел, и тогда тот его вообще будет бить каждый день! И все племя старается не обижать друг друга, мало ли кто из них в следующем году может стать «лентяем».

В результате, не имея никакого репрессивного и контрольного аппарата, племя полностью обеспечивает себе внутренний порядок.

А вы говорите, дикари

Աֆրիկյան մի ցեղ ունի կանոն. Ցեղում կա որոշակի դիրք ունեցող մարդ։ Աշխատանքի անվանումն է «պաշտոնական ծույլ»

Այս մարթ ոչ մի ֆիզիկական աշխատանք կատարելու կարիք չունի. նա միայն պարապ է: Ավելին, նա կարող է մտնել ցանկացած խրճիթ և վերցնել այն, ինչ իրեն դուր է գալիս։ Կարող է ուտել ցեղի ամբողջ կերակուրը կամ թքել ընդհանուր կաթսայի մեջ: Նա կարող է հարվածել ցանկացածի ճակատին, իսկ դու չես կարող նրան պատասխան հարված հասցնել, քանի որ դա տաբու է:

Բայց իրականում այս ծույլ պաշտոնյան նման բան չի անում և ամենևին էլ մարդասիրությունից դուրս չէ Գիտեք ինչի։

Պաշտոնն ընտրովի է մեկ տարով, փոքրիկ խաբեբայը մտածում է հետևանքների մասին. հաջորդ տարի նրանցից մեկը, ում նա վիրավորել է, կարող է դառնալ «պաշտոնական ծույլը», իսկ հետո ընդհանրապես ամեն օր կծեծի նրան։ Եվ ամբողջ ցեղը փորձում է չնեղացնել միմյանց, չգիտես, թե նրանցից ով կարող է հաջորդ տարի «ծույլ» դառնալ։

Արդյունքում, առանց որևէ ռեպրեսիվ և վերահսկող ապարատի, ցեղը լիովին ապահովում է իր //ներքին կարգք։

Իսկ դուք ասում եք՝ վայրենիներ…

Избранное

Պարապմունք 25

Թեմա՝ Ռացիոնալ արտահայտություններ և դրանց թվային արժեքը:

Ռացիոնալ արտահայտություն կոչվում է այն արտահայտությունը, որում մի քանի հանրահաշվական կոտորակներ միացված են թվաբանական գործողությունների նշաններով:

Ընդ որում այդ արտահայտությունը չպետք է պարունակի զրոյական բազմանդամի վրա բաժանման գործողություն:

Հանրահաշվական կոտորակը նույնպես անվանում են ռացիոնալ արտահայտություն:

Օրինակ․

Ռացիոնալ են հետևյալ արտահայտությունները՝

Որպեսզի այսպիսի արտահայտությունները ճիշտ պարզեցնել, պետք է՝

  •  պահպանել գործողությունների հերթականությունը,
  •  պահպանել այդ գործողությունների կատարման կանոնները,
  •  հիշել, որ բոլոր գործողությունները կատարվում են միայն այն արժեքների համար, որոնց դեպքում կոտորակներն իմաստ ունեն:

Օրինակ՝

Հարցեր և առաջադրանքներ:

1․ Ո՞ր արտահայտությունն է կոչվում ռացիոնալ:
Ռացիոնալ արտահայտություն կոչվում է այն արտահայտությունը, որում մի քանի հանրահաշվական կոտորակներ միացված են թվաբանական գործողությունների նշաններով:
2. Պարզեցնել ռացիոնալ արտահայտությունը.

3. Արտահայտություններից որո՞նք իմաստ չունեն.

4. x-ի ինչպիսի թվային արժեքի համար հանրահաշվական կոտորակի արժեքը հավասար է 0-ի.

5. Գտնել արտահայտության արժեքը, երբ x=2

6. Հաշվել արտահայտության արժեքը.

Избранное

Պարապմունք 13

Թեմա՝ Քառակուսի։

Քառակուսի է կոչվում այն ուղղանկյունը, որի բոլոր կողմերը հավասար են:

kvadrāts.JPG

Քառակուսու հատկությունները

Քառակուսին զուգահեռագիծ է, ուղղանկյուն և շեղանկյուն: Հետևաբար, այն ունի զուգահեռագծի, ուղղանկյան և շեղանկյան բոլոր հատկությունները:

1. Քառակուսու բոլոր կողմերը հավասար են՝ AB=BC=CD=AD:

kvadrāts 1.JPG

2. Քառակուսու բոլոր անկյունները 90° են:

kvadrāts 2.JPG

3. Քառակուսու անկյունագծերը հավասար են և հատման կետով կիսվում են՝ BD=AC; BO=OD=AO=OC:

kvadrāts 5.JPG

4. Քառակուսու անկյունագծերը փոխուղղահայաց են՝ BD⊥AC:

kvadrāts 3.JPG

5. Քառակուսու անկյունագծերը նաև անկյունների կիսորդներ են՝ ∢ABD=∢DBC=∢BCA=…=45°:

kvadrāts 4.JPG

6. Անկյունագիծը քառակուսին բաժանում է չորս հավասար հավասարասրուն ուղղանկյուն եռանկյունների:  

kvadrāts 6.JPG

Հարցեր և առաջադրանքներ։

1․ Ո՞ր պատկերն է կոչվում քառակուսի։ GEOGEBRA ծրագրով գծել ABCD քառակուսի։

2․ Գրել քառակուսու հատկությունները։

3․ Տրված է՝ OC=23 սմ: Գտնել DB-ն։

kvadrāts 3 bez lenka.JPG

4․ Քառակուսու կողմը 15 սմ է։ Գտնել քառակուսու պարագիծը։

5․Քառակուսու պարագիծը 72 սմ է: Հաշվել քառակուսու կողմը:

6․ Քառակուսու անկյունագծերի հատման կետից մինչև բոլոր կողմերը եղած հեռավորությունների գումարը 24 սմ է: Գտեք քառակուսու պարագիծը:

Տնային աշխատանք

  1. Քիմիական տարրերի նշանները, որոնց նվազագույն օքսիդացման աստիճանը 0 է՝
    Հետևյալ տարրերը նվազագույն օքսիդացման աստիճանով 0 են, ինչը նշանակում է, որ նրանք կարող են լինել ազատ վիճակում առանց լիցքավորման՝
    K, Ca, Zn, O, C, S, Al, N, H

  1. Սովորի՛ր
    Օքսիդացման աստիճանը այն լիցքն է, որը պատկանում է ատոմին՝ ենթադրելով, թե միացությունը կազմված է իոններից: Տարբեր տարրերը կարող են տարբեր օքսիդացման աստիճաններ ունենալ՝ կախված նրանց քիմիական հատկություններից:

  1. Քիմիական ռեակցիաներ թթվածնի հետ՝

ա) Si + Oշ → SiOշ
Սիլիցիումի երկօքսիդ

բ) 2Zn + Oշ → 2ZnO
Ցինկի օքսիդ

գ) 2Ba + Oշ 2BaO
Բարիումի օքսիդ

դ)2Hշ + Oշ → 2HշO
Ջրի ձևավորում

ե)4Al + 3Oշ → 2AlշO\3
Ալյումինի երկօքսիդ

Այս ռեակցիաներում առաջացած օքսիդները հայտնի են որպես՝

  • SiO₂՝ սիլիցիումի երկօքսիդ
  • ZnO՝ ցինկի օքսիդ
  • BaO՝ բարիումի օքսիդ
  • H₂O՝ ջրածնի օքսիդ
  • Al₂O₃՝ ալյումինի երկօքսիդ

Տնային աշխատանք

Սպիտակ փաթիլները, ինչպես խնձորենու ծաղկաթերթեր, դողալով ու երկյուղած իջնում են տանիքների վրա, մարդկանց գլխին, ուսերին, ձիերի մեջքին, ծառերի ճյուղերին ու հեռագրաթելերին, և գիշերային թիթեռների պես պտտվում վառված լապտերների շուրջը։

Կարծես մի անողորմ, մի հսկայական ձեռք երկնային բարձունքից մաղում-թափում է նրանց ցած, որ գան-թաղվեն փողոցների ցեխերի մեջ։

Եվ ահա վախվխելով իջնում են նրանք։ Ուրիշ մարդկանց թվում իջնում են նրանք և ծեր ամուրի Պողոսի ուսերին ու գլխին, որ վերարկուի օձիքն ականջներին քաշած պաշտոնատեղից դառնում է տուն։

Նա հենց նոր դուրս եկավ հագուստեղենի խանութից, ուր գործակատար է երկար տարիներ ի վեր, և հիմա շտապում է տուն ընթրելու։

Ծեր Պողոսն այսպես է. նա միշտ տանն է ընթրում և միշտ շուտ է տուն դառնում։ Նա այն ամուրիներից չէ, որոնք սրճարանում մնում են մինչև գիշերվա 1-2-ը, սիրում են դերասանուհիներ, խոհարարուհիներ, պես-պես փողկապներ և մյատնի կանֆետ։ Ո՛չ… Պողոսն այդպիսի բան չգիտի, նա շատ համեստ է իր կենցաղավարության և ձգտումների մեջ, քնում է երեկոյան ժամը իննին, զարթնում է վեցին, երբ Թիֆլիսի գործարանների սուլիչը աշխատանքի է կոչում բանվորներին. խմում է թեյ, ճաշին ուտում է մի տեսակ կերակուր, իսկ երեկոյան ինչ կպատահի… Առաջ նա սիրում էր մորը, իսկ հիմա, նրա մահից հետո, իր վիշտն և ուրախությունը բաժանում է մոր թողած կատվի հետ… Այսպես է ծեր Պողոսը։ Բայց նա ունի և իր հոգսը — չլինի՜ թե մի հիմար բան պատահի և հանկարծ գործից հեռացնեն իրեն, կամ տանտերը սենյակի քրեհն ավելացնի… Պետք է զգո՜ւյշ լինել…

Չնայած ցուրտ է, բայց ծեր ամուրին տուն է դառնում ուրախ տրամադրությամբ։ Նրա մտքերը թափառում են իր փոքրիկ սենյակում, պտտվում հացի սեղանի շուրջը, նայում են պատից կախված մոր պատկերին, սեղանի ծայրին նստած կատվին և կանգ են առնում անկողնի վրա, ուր իր հետ միասին գիշերները ննջում է մոր թողած ժառանգությունը… Վանա կատուն։ Սակայն նրան ավելի զբաղեցնում է ընթրիքը… Այսօր ձկան գլուխ կա տանը…

Բայց ահա նա մոտենում է իր սենյակին, պատշգամում թափ է տալիս վրայի ձյունը, բանալիի երկու պտույտով բանում է դուռը և մտնում ներս։ Ներս մտնելով՝ սպասում է, որ կատուն մթան մեջ ահա կքսվի ոտներին և կմլավի, թե «սոված եմ»։ Այսպես է հասկանում ծեր ամուրին կատվի մլավոցը… Բայց կատուն այսօր, հայտնի չէ ինչո՛ւ, չի քսվում նրա ոտներին, ի՞նչ է պատահել… Ամուրին զարմանում է մի քիչ. ասենք այդպիսի դեպք հաճախ է պատահում. զարմանալու ոչինչ չկա… նա վառում է լամպը և նայում այս ու այն կողմ, կատուն դարձյալ չի երևում։

— Որտե՞ղ ես, է՛յ,— ասում է ամուրին և կանչում.— փիսի՛, փիսի՛, փիսի՛…

Կատուն դանդաղ դուրս է գալիս մահճակալի տակից և գլուխը կախ, անշարժ կանգնում տիրոջ առաջ։

— Քեֆդ էլի վատ է, հա՜,— խոսում է Պողոսը։— Ով գիտի սովա՞ծ ես… Ոչինչ, հիմի ուտելու բան կտամ քեզ…

Վերջին խոսքերն արտասանելով՝ նա գնում է դեպի հացի սեղանը. բայց դեռ սեղանին չհասած՝ կանգնում է մեխվածի պես։

— Դրա համար ես մռութդ կախել հա՜,— հանկարծ դառնում է կատվին բարկացած։— Ա՜խ, անպիտա՛ն. ախ, դու անամո՛թ…

Եվ նա զայրույթով ձեռքերը թափ է տալի կատվի վրա։

Չնայած ինքը Պողոսը ձկան պնակը ծածկել էր մի ուրիշ պնակով, բայց կատուն, այդ անպիտանը, այնուամենայնիվ կերել է ձուկը։

— Սա քանիերորդ անգամն է, որ այսպես ես անում, անամո՛թ… Կգայի, մենակ չէի ուտի, քեզ էլ կտայի… Իսկ դու, ագահ անասուն, վերցրել ու կերել ես առանց սպասելու,— ասում է ամուրին որդուն խրատող հոր եղանակով և հանկարծ գոչում բարկացած.— Անպիտա՛ն, անպիտա՛ն։

Կատուն երկյուղով շարժում է պոչը և գնում անկյունում նստում։ Նա զգում է, որ հանցավոր է, ուստի և գլուխը կախում է կրծքին։

— Չէ՜, ինչպես տեսնում եմ, դու արդեն չափը անցնում ես,— շարունակում է Պողոսը՝ ձեռքերը թափահարելով։— Անցյալ օրը բաժակն ես կոտրել, էն օրը սերն էիր կերել, էսօր էլ ձուկը… Սա ի՞նչ է… իսկ ինչ քո՛ւ բանն է, էն չես անում։ Գիշերները մկները հանգիստ չեն տալի, դու տերը չես ըլում և վերցնում ես ձուկն ուտում…

Կատուն պոչը սեղմում է ոտներին և գլուխն ավելի իջեցնում, ինչպես մեղապարտը դատախազի առաջ։

Ծեր ամուրին շարունակում է բարկացած անցուդարձ անել։ Նրան ավելի զայրացնում է կատվի համարձակությունը, որ ձուկը կերել է ամբողջապես և միայն ոսկրափշերն է թողել, գոնե մի կողմն ուտեր, էլի ոչինչ, բայց նա կերել է բոլորովին… Եվ Պողոսի բարկությունն աճում է ավելի։ Նա ձեռքը թափ է տալիս հանցավոր կատվի վրա և բացականչում.

— Դո՛ւրս, դո՛ւրս էստեղից, անպիտա՛ն…

Ու դուռն արագությամբ բանալով՝ նա կատվին անում է պատշգամբը և ինքը նստում-մտածում, թե ինչո՞վ ընթրի այս երեկո. ոչ հաց կա, ոչ պանիր. ճաշարան չարժե գնալ՝ հա՛մ թանկ է, հա՛մ անմաքուր… Ու մտածում է երկար։

Մինչ նա մտածում է այսպես, դուրսը կատուն քսվում է դռանը, թռչում լուսամուտի գոգը և չանգռում ապակիները։

— Սատկի՛ր, սատկի՛ր,— ասում է ամուրին։— Բաց չեմ անի, սատկի՛ր…

Ու այս ասելով՝ նա ավելի հաստատ է նստում տեղը, կամենալով ցույց տալ, կարծես, թե իր վճիռն անխախտ է։ Բայց կատուն նորից ոտները քսում է դռանը, թռչում է լուսամուտի գոգը և, ապակիները չանգռելով, մլավում։

Ինչպես երևում է, մրսում է։

— Սատկի՛ր,— ասում է ամուրին նորից,— ձուկը կուտե՞ս…

Սակայն կատուն այս անգամ սաստկացնում է մլավոցը, որ անշուշտ հասնում է հարևանների ականջը։ Նա իր չանգերով նորից բախում է դուռն ու լուսամուտը, և ծեր ամուրիին թվում է, թե կատուն իր մլավոցով ասում է.

«Ների՛ր, ների՛ր, էլ չեմ անի»։

— Քեզ չպետք է ներել, անպիտա՛ն,— ասում է ամուրին։– Դու ամենևին չես խրատվում… Ու այս ասելով՝ նայում է պատից կախված մոր պատկերին, որի հայացքը կարծես ասում է. «Ների՛ր, Պողոս, մեղք է, ների՛ր». հետո մտածում է, որ ձկան գլուխն ուտելով՝ ինքն առանձին բան չէր շահի, չուտելով էլ՝ ոչինչ չի կորցնում։

«Ենթադրենք թե սկի չկա,— մտածում է նա ինքն իրեն, և գտնում է, որ իր արածը այնքան էլ լավ բան չէ. կատվին թողել է դուրսը մլավելով, հարևանները կիմանան, այդ էլ մի ամոթ… Եվ մի փոքր տատանվելուց հետո, նա դնում է դեպի դուռն ու ասում.

— Հը՛մ, էլ էդպես բան կանե՞ս… Ցուրտը կերա՜ր։ Խրատվի՛ր հիմի…

Ու մի քանի րոպեից փակ դուռը բացվում է կրկին և կատուն մտնում է ներս։

Նա մռռոցով քսվում է ծեր ամուրիի կոշիկներին, վարտիքի տոտերին, կարծես շնորհակալություն է հայտնում։

— Այսպես, սիրելիս, այս քեզ խրատ,— մատը թափ է տալի ամուրին։— Մյուս անգամ չհամարձակվե՛ս… Իսկ եթե համարձակվեցիր՝ վա՜յ քեզ… Այն ժամանակ ի՛նչ կուզես արա, էլ դուռը բաց չեմ անի։ Հասկանո՞ւմ ես, որ ես ասում եմ բա՛ց չեմ անի, նշանակում է՝ բաց չեմ անի…

Սակայն կատուն, որ միշտ լսում է այս խոսքերը, ըմբռնում է միայն այն, որ ինքն ի՛նչ էլ ուտում է թաքուն, որքան էլ բարկանում է տերը ու դուրս անում իրեն, բայց և այնպես, ամեն անգամ էլ դուռը բացվում է իր առաջ։

Անցնում է մի ժամ. ծեր ամուրին լույսը հանգցնելով մտնում է անկողին, իսկ կատուն, մեջքը բարձրացնելով ու ձգելով, կծկվում է ու պառկում նրա ոտների վրա։ Փոքր անց՝ ցածրիկ սենյակը լցվում է քնի հանգիստ մշմշոցով…

Առաջադրանքներ:

1.Քննարկիր  պատմվածքը:
2.Ինչու է վերնագրված  «Բարեկամներ»: Համոզի՞չ է վերնագիրը;
3.Դո՛ւրս գրիր այն արտահայտությունները, որոնք քեզ կօգնեն նկարագրելու Պողոսին:
4.Բնութագրիր  Պողոսին՝ ուշադրություն դարձնելով սովորույթներին, բնավորությանը:
5.Ինքդ փորձիր վերնագրել պատմվածքը:

1. Պատմվածքի քննարկում

Պատմվածքը ներկայացնում է ծեր Պողոսին, ով իր կյանքը անցկացնում է սակավ ու համեստ: Նա ունի միակ ընկերությունը՝ իր կատուն, որի հետ ապրում է մոր մահից հետո։ լ։

2. Վերնագիր «Բարեկամներ»

Վերնագիրը կարող է համարվել համոզիչ, քանի որ այն արտացոլում է Պողոսի և կատվի միջև եղած փոխհարաբերությունները։

3. Պողոսին նկարագրող արտահայտություններ

  • Նա միշտ տանն է ընթրում և միշտ շուտ է տուն դառնում։
  • Նա շատ համեստ է իր կենցաղավարության և ձգտումների մեջ»։
  • Նրա մտքերը թափառում են իր փոքրիկ սենյակում։
  • Այն ժամանակ ի՛նչ կուզես արա, էլ դուռը բաց չեմ անի։

4. Պողոսի բնութագիր

Պողոսը չափազանց համեստ ու մտածող մարդ է, որը ապրում է իր սովորություններով: Նա հետևողական է իր է նրա անապահովությունը։

5. Մուտքի նոր վերնագի