Дата: 22 апреля, 2023Автор: arevikmuradyan0 Комментарии

ԷՌՆԵՍՏ ՀԵՄԻՆԳՈՒԵՅ

ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ։ Հանճարեղ գրողներին շատ բառեր անհրաժեշտ չեն: Նրանք կարող են գլուխգործոցներ ստեղծել անգամ մի քանի բառով կամ նախադասությամբ: Ահա այդպիսի մի քանի օրինակ մեծ գրողների աշխատանքներից: Մենք ծանոթ ենք այս հանճարների վեպերին ու ծավալուն այլ ստեղծագործությունների, բայց արժե նաև կարդալ նրանց ամենակարճ պատմվածքները։

Հեմինգուեյն առաջինն էր, ով գրեց 6 բառից բաղկացած ստեղծագործություն: Նրանից հետո շատերը արեցին նման փորձեր:

Մի անգամ Էռնեստը վիճեց իր ընկերների հետ, որ ինքը կգրի աշխարհի ամենալակոնիկ և հուզիչ ստեղծագործությունը: Գրականության հանճարը կարողացավ գրազ շահել ՝ թղթի վրա գրելով վեց բառ.«For sale: baby shoes, never used» «Վաճառվում է ՝ մանկական կոշիկ, երբեք մաշված»:

Էռնեստ Հեմինգուեյ

«Ծերունին և ծովը» (1952 թ. համառոտ)

hemingway

Ծերունին ձկնորսություն է անում իր նավակով Գոլֆստրիմում: Արդեն ութսունչորս օր է՝ նա ոչ մի ձուկ չի որսացել: Առաջին քառասուն օրը նրա հետ է օգնական տղան: Սակայն տղայի ծնողները, տեսնելով, որ նա տուն է վերադառնում առանց որսի, խորհուրդ են տալիս ծով դուրս գալ ուրիշ նավակով և թողնել անհաջողակ ծերունուն: Տղան տխրությամբ է նայում ձեռնունայն վերադարձող ծերունուն և օգնում է նրան ափ հանել դատարկ նավակը:

Գործողությունները զարգանում են Կուբայի փոքրիկ ձկնորսական քաղաքում: Ծերուկ Սանտյագոն սովորեցրել է տղային՝ Մանոլինին, ձուկ որսալ: Ծերունու խրճիթում նրանք զրուցում են վաղվա ձկնորսությունից, այն մասին, որ ծերունու բախտը պիտի վերջապես ժպտա: Զրուցում են սպորտի վերջին նորություններից, բեյսբոլից և հայտնի մարզիկներից, օրինակ՝ Դի Մաջոյից: Երբ ծերուկը քնում է, նրա երազներում չկան կռիվներ, կանայք, կամ մեծ իրադարձություններ: Նա տեսնում է Աֆրիկան և ափ դուրս եկող մեծ առյուծներին:

Առավոտյան ծերունին պատրաստում է նավակը և իրեն օգնող Մանոլինին ասում, որ այսօր հավատում է հաջողությանը:

Ձկնորսական նավերը մեկը մյուսի ետևից դուրս են գալիս ծով: Ծերունին սիրում է ծովը և մտածում է ծովի մասին, որպես կնոջ: Խայծ է դնում կեռիկներին և գցում ջուրը: Սպասում է: Բարձր խոսում է թռչունների և ձկների հետ: Նա զգում է ջրի հատակին կատարվող ամեն բան: Ահա կարթաթելերից մեկը ցնցվեց: Զգում է ահավոր ծանրություն և ուժ, որը ձգում է կարթաթելը: Սկսվում է մի քանի ժամ տևող դրամատիկ պայքարը ծերունու և հսկայական ձկան միջև: Փորձում է քաշել թելը, բայց դա չի հաջողվում: Ափսոսում է, որ տղան իր հետ չէ: Բայց դեռ լավ է, որ ձուկը քաշում է կողմ և ոչ թե ցած:

Անցնում է չորս ժամ: Կեսօր է: Ծերունին մտածում է, որ այսպես երկար չի կարող շարունակվել: Ի վերջո ձուկը կսատկի և նրան հնարավոր կլինի մոտեցնել: Սակայն ձուկը դիմացկուն է:

Գիշեր է: Ձուկը հեռացնում է նավակը ափից: Հեռվում երևում են Հավանայի լույսերը: Ծերունին հոգնած է, բայց չի թողնում կարթաթելը: Մտածում է ձկան մասին: Անգամ խղճում է նրան: Քանի դեռ չի մեռել, չի բաժանվի ձկանից:

Ձուկն արդեն ուժեղ չէ ձգում: Թուլացել է: Սակայն ծերունու ուժերը ևս հատնում են: Վերջապես ձուկը սկսում է երևալ: Այն շատ գեղեցիկ և երկու անգամ մեծ է նավակից: Երևալով ջրի մակերևույթին՝ նորից սուզվում է, և ծերունին ստիպված է լարել ուժերը: Աստծուն չի հավատում, սակայն սկսում է կարդալ «Հայր մերը»: Ուզում է ցույց տալ ձկանը, թե ինչի է ընդունակ մարդը:

Անցնում է ևս մի օր: Ծերունին շեղվելու համար հիշում է բեյսբոլային մրցումները: Հիշում է, թե ինչպես է ձեռնամարտում հաղթում հզոր նեգրին, իսկ հետո որոշում այլևս չձեռնամարտել, որովհետև ձեռքն անհրաժեշտ է նրան ձկնորսության համար:

Պայքարը ձկան հետ շարունակվում է: Ձուկը մե´րթ մոտենում է նավակին, մե´րթ հեռանում: Պատրաստում է տեգը, որ հասցնի ձկանը վերջին հարվածը: Համոզում է ձկանը հանձնվել: Ձուկը սուզվում է:

Երբ ձուկը դուրս է գալիս հաջորդ անգամ, ծերունին հարվածում է: Զգում է սրտխառնոց և թուլություն: Մոտեցնում է ձկանը և կապում նավին: Հաշվում է ձկան արժեքը և կարծում, որ մեծն Դի Մաջոն կարող է հպարտանալ իրենով:

Անցնում է մի ժամ: Երևում է առաջին շնաձուկը: Սկսում է հոշոտել ձկանը: Ծերունին հարվածում է նրան և շնաձուկը իջնում է հատակը՝ իր հետ տանելով տեգը և ձկան մի մեծ կտոր: Ծերունին խորհում է: Մարդուն կարելի է հաղթել, բայց անհնար է ոչնչացնել:

Մի կտոր ձուկ է ուտում: Նկատում է շնաձկների մոտեցող խումբը: Դիմավորում է նրանց թիակին ամրացված դաշույնով: Շնաձկները հարձակվում են ձկան վրա: Ծերունին կռվում է նրանց հետ: Մեկին սպանում է: Ի վերջո շնաձկները ետ են մնում: Նրանք այլևս ուտելու բան չունեն:

Երբ ծերունին հասնում է ափ, բոլորը քնած են: Նրա ձկանից մնացել է միայն կմախքը: Ափին տղան դիմավորում է հոգնատանջ ու լացող ծերունուն: Մանոլինը հանգստացնում է ծերունուն: Հավատացնում է, որ ինքը հաջողություն կբերի նրան և որ շատ հմտություններ ձեռք բերելուց  հետո կկարողանա իսկապես օգտակար լինել:

Առավոտյան ափ են գալիս հարուստ զբոսաշրջիկներ: Զարմանում են ձկան կմախքի չափերի վրա: Մատուցողը փորձում է բացարտրել նրանց նախօրյակին տեղի ունեցած դրաման, սակայն նրանք հեռու են դա հասկանալուց:

Հարցեր և առաջադրանքներ։

1.Պատմիր Էռնեստ Հեմինգուեյի մասին մի քանի նախադասությամբ։

Էռնեստ Հեմինգուեյը ծնվել է 1899 թվականի հուլիսի 21-ին Չիկագոյի արվարձաններից մեկում՝ խելացի ընտանիքում։ Ապագա գրողի հայրը՝ Կլարենս Էդմոնդ Հեմինգուեյը, քաղաքում հայտնի բժիշկ էր, իսկ մայրը՝ Գրեյս Էռնեստին Հոլ-Հեմինգուեյը, հայտնի երգչուհի։

Տղային անվանել են Էռնեստ՝ ի պատիվ մորական պապի։ Մայրը փորձել է երեխային երաժշտական ​​կրթություն տալ, սակայն Էռնեստը երաժշտության նկատմամբ առանձնակի հակում չի ունեցել։ Բայց հայրը որդու մեջ սեր է սերմանել բնության հանդեպ, ինչի շնորհիվ Հեմինգուեյը միշտ ճամփորդությունների ու արկածների տենչ է ունեցել։

2.Ներկայացրու պատմվածքի իմաստը։

«Ծերունին և ծովը» մի պատմություն է, որտեղ նկարագրվում է ծերունի ձկնորսի և մարլին ձկան պայքարը։ Վեպը սկսվում է նրանով, որ հեղինակը խոսում է ձկնորսի մասին, որը արդեն 84 օր ծովում է և ոչ մի ձուկ դեռ չի որսացել։ Սանտիագոն համարվում է դժբախտության ամենավատ տեսակը (սալաո)։ Իրականում նա այնքան դժբախտ է, որ իր աշակերտի ծնողները արգելել են տղային ձկնորսության գնալ ծերունու հետ և ուղարկել են նրան ավելի հաջողակ ձկնորսի հետ։ 

Այս պատմվածքի իմաստն այն է, որ պետք չէ հանձնվել, չէ որ ծերուկը իր նավից երկու անգամ մեծ ձուկ բռնեց։

3.Ներկայացրու ծերունուն։

Ծերունին սիրում է ծովը և մտածում է ծովի մասին, որպես կնոջ։

Կետերի փոխարեն գրիր ամբողջ (ողջ),ամեն ինչ կամ բոլոր (ը) բառերը։

Բոլոր նախադասությունները ճիշտ են գրված։

Բոլոր խնդիրները փորձիր լուծել։

Ամբողջ խնդրագիրքը արդեն վերջացել է։

Բոլորը վազում էին ինչ- որ մեկի հետևից։

Ողջ ժողովուրդն է սպասում քեզ։

Բոլոր մարդիկ ինչ-որ բանի են սպասում։

Ողջ հոտը շարժվեց ձայնի ուղղությամբ։

Բոլոր գառներն ու ուլերը ցրվեցին։

Ողջ աշխարհը ոտքի տակ է տվել։

Բոլոր երկրներում եղել է։

Բոլորը նույն բանն են պնդում։

Ամբողջը կրակի բաժին դարձավ։

Իմ դպրոցական վեց տարիների մասին

Իմ դպրոցական վեց տարիների ընթացքում չեմ դադարել սիրել ֆիզկուլտուրան։ Իհարկե, մյուս առարկաներն էլ են շատ հետաքրքիր, բայց ես նախընտրում եմ խոսել մարզական հաջողություններիս մասին։ Ես լավ եմ ֆուտբոլ խաղում ու ինչպես ասում են՝ ֆուտբոլը կյանք է։ Մասնակցել եմ վազքի դպրոցական մրցույթին։ Ես երկրորդ դասարանում սկսեցի հաճախել կիթառի դասերի։ Մինչ այսօր ունեցել եմ երեք կիթառ, հիմա բավականին լավ եմ տիրապետում կիթառին, այդպես են ասում լսողները։ Եթե խոսեմ թերացումներիս մասին, ապա կասեմ, որ դրանք եղել են բակում ավելի շատ ժամանակ անցկացնելու ու ավելի քիչ կարդալու արդյունքում, բայց ես չեմ զղջում, որովհետև, կարծում եմ, դեռ կհասցնեմ լրացնել բացթողումներս։

Երկու տասնորդական կոտորակների արտադրյալ (տասնորդականներ)

1.5⋅0.5=0,75

Ընտրիր 0.4 և 7 թվերի արտադրյալը և հաշվիր արտահայտության արժեքը:

0,4×7=2,8

Լսարանի ուղղանկյունաձև հատակի երկարությունը 14.7 մ է, իսկ լայնությունը՝ 5.1 մ:

Հաշվիր հատակի մակերեսը:

14,7×5,1=74,97

Պատասխան` 74,97 մ²

Տասնորդական կոտորակը բազմապատկիր 10000-ով:

5.13⋅10000=51300

Հաշվիր՝ 2.25⋅300 = 675

Հաշվիր 239.2 և 0.001 թվերի արտադրյալը:

239,2×0,001=0,2392

2.9 թիվը բազմապատկիր 0.725-ով:

2,9×0,725=2,1025

Քառանկյան բոլոր կողմերը իրար հավասար են և կազմում են 9.49 սմ:

Գտիր քառանկյան պարագիծը:

Պատասխան՝ քառանկյան պարագիծը հավասար է 9,49×4 = 37,96

Մեքենան 4 ժ շարժվում էր 48.7 կմ/ժ արագությամբ և 5 ժ՝ 59.6 կմ/ժ:

Որքա՞ն ճանապարհ անցավ մեքենան այդ ժամանակում:

48,7×4+ 59,6×5=194,8+298=492,8

Գտիր արտահայտության արժեքը:

0.13⋅(7.5+4.88)−1,052

7,5+4,88=12,38 x 0,13=1,6094-1,052=0,5574

Ճիշտ է՞ արդյոք հավասարությունը:

3.06/5=1.7/9

Լուծիր հավասարումը:

t:42.6=7.4:0.5

t:42.6=14,8

t=14,8×42,6=630,48

Տրված է 0.6747t+0.3253t−70.9 արտահայտությունը:

Տառերը, նշանները և թվերը տեղադրիր տարբեր պատուհաններում:

1. Պարզեցրու այս արտահայտությունը՝ 

 0.6747+0.3253= 1

2. Հաշվիր արտահայտության արժեքը, եթե t=770

1×770-70,9=699,1

Տասնորդական կոտորակի և բնական թվի արտադրյալ (տասնորդականներ)

8,3X6=49,8

5.5⋅1000=5500

1,5.0,5=0,75

0.4X7=2.8

Լսարանի ուղղանկյունաձև հատակի երկարությունը 14.7 մ է, իսկ լայնությունը՝ 5.1 մ:

Հաշվիր հատակի մակերեսը:

14.7X5.1=74,97

5.13⋅10000 =51300

Հաշվիր՝ 2.25⋅300=675

Հաշվիր 239.2 և 0.001 թվերի արտադրյալը:

239,2×0.001=0,2392

2.9 թիվը բազմապատկիր 0.725-ով:

2,9×0,725=2,1025

Քառանկյան բոլոր կողմերը իրար հավասար են և կազմում են 9.49 սմ:

Գտիր քառանկյան պարագիծը:

9,49×4=37,96

Մեքենան 4 ժ շարժվում էր 48.7 կմ/ժ արագությամբ և 5 ժ՝ 59.6 կմ/ժ:

Որքա՞ն ճանապարհ անցավ մեքենան այդ ժամանակում:

48.7×4 + 59.6×5 = 492,8

Գտիր արտահայտության արժեքը:

0.13⋅(7.5+4.88)−1,052

7,5+4,88=12,38

0,13X12,38=1,6094

1,6094-1,052=0,5574

Նախադասությունները լրացրու՝ որքան հնարավոր է շատ նոր բառեր ավելացնելով:

 Մեր շատ սիրելի  բակը կանաչել է։

Բակում երեխաներն ուրախ խաղում ու աղմկում են։

Մայրիկները զրուցում են իրենց հարևանների հետ, քննարկում օրվա անցուդարձն ու անելիքը:

Կատուն երկայնքով, ծուլորեն  փռված արևի տակ՝  խաղում է իր փափուկ պոչի հետ:

Շունը պոչը տնկած դես ու դեն է վազում, երբեմն էլ իր վրա ուշադրություն գրավելու համար  հաչում է:

Արդեն երեկո է:

Հայրիկները աշխատանքից հոգնած, իրենց օրվա վաստակն առած , վերադառնում են տուն:

Իջնում է աստղալից գիշերը:

Եվ վերջապես զբաղված ու ծանր օրից հետո բոլորը վերդառնում են տուն և բակը խաղաղվում է:

  1. В каком году князь Рюрик стал править Новгородом 862 ? 2. Когда
    резиденция великих князей была перенесена в Киев?882 3. В каком году

столицей России стал Санкт-Петербург? 1712 4. Когда был основан Санкт-
Петербург?16 (27) мая 1703 5. Когда Москва снова стала столицей России?12 марта 1918

Simple Present or Progressive? Fill in the correct tense.

1. Would you like some beer? No, thank you I  alcohol. (not drink)
2. Why  Spanish? Because I want to go to Madrid next summer. (you study)
3. Where  from? (you come)
4. What  for a living? (your father do)
5. My sister  to be a nurse. (train)
6. That’s an interesting article. It  you a lot about British teenagers. (tell)
7. What  ? A thriller. (you read)
8. Where  a ticket, please? (I get)
9. I don’t like Mr Smith. He  too much. (talk)
10. Susan, hurry up! What  in the bathroom all the time? (you do)
11. How  these days? (you get on)
12. What language  in Brazil? (they speak)
13. I think it  colder. We’d better take coats. (get)
14. Andy  like his brother, doesn’t he? (look)
15. What’s that noise? It  like a helicopter. (sound)